Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
«Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։






