Գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ. «Ժողովուրդ»

2 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգում ունեցած վստահելի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կթողնի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է Սամվել Կարապետյանի բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով:

Սակայն իրավաբանների պնդմամբ, պատճառը ոչ թե այն է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կուռ եւ հիմնավոր է, այլ այն, որ ակնհայտորեն կա քաղաքական հրահանգ, որն արդեն ստացել է դատական համակարգը՝ ֆեյսբուքյան համապատասխան ուղերձներով ու ցուցումներով։

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ նախկինում գործավար, այսօր դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինը պետական համակարգի ծառայող է, ինչը դատարանին դնում է հատկապես զգայուն դիրքում։ Այլ կերպ ասած՝ դատարանից այլ որոշում ակնկալել գրեթե անիրատեսական է, երբ գործ ունենք իշխանության կողմից ուղարկված «քաղաքական ՍՄՍ»-ի հետ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս 2024 թվականի հունիսի 17-ին Էջմիածնում 2 րոպեանոց ուղերձով հանդես եկավ՝ հայտարարելով. «Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու այդ ամենին»։

Այս հայտարարությունից ընդամենը ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց Ազգային ժողովի դահլիճից նստած ֆեյսբուքյան ստատուսներ եւ ՍՄՍ-ներ էր ուղարկում իրավապահ կառույցներին, որոնք, ըստ էության, պարունակում էին սպառնալիքներ: Նա իր ստատուսներից մեկով ուղղակի սպառնաց. «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ»։

Հետեւանքը երկար սպասել չտվեց՝ սկսվեց քրեական հետապնդում եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանքի տակ է՝ միայն այդ խոսքերը արտաբերելու համար։
Իսկ վերաքննիչ ատյանի առաջիկա որոշման պատկերը, ըստ մեր իրավապահ աղբյուրների, գրեթե կանխորոշված է։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ընտրությունները կեղծվել են. ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Վարդան Օսկանյան

Ընտրությունները կեղծվել են. ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Վարդան Օսկանյան

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։ Այս...

Ռուբիոյի կողմից այնքան էլ տեղին չէ ասել, թե Անքորիջում որևէ համաձայնություն չի եղել. Լավրով

Ռուբիոյի կողմից այնքան էլ տեղին չէ ասել, թե Անքորիջում որևէ համաձայնություն չի եղել. Լավրով

Լավրովը պատասխանել է Ռուբիոյի խոսքերին Ալյասկայում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։ Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Վաշինգտոնի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկները, որոնք...

«Ի դեպ»․ Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չի տվել

«Ի դեպ»․ Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չի տվել

Ի դեպ, Նիկոլ Փաշինյան հնչեցրեց հերթական հայտարարությունը, որով սեփական քայլերի ողջ մեղքն ու պատասխանատվությունը, կոպիտ ասած, գցեց ժողովրդի գրպանը։ «Ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում՝ այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում հունիսի 26-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է...

Տիկին Սաֆարյանն ունի հստակ և ակնհայտ կողմնակալ վերաբերմունք․ Արծվիկ Մինասյան

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Փաստաբաններն անհանգստություն են հայտնել նիստին դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված՝ նշելով,...