Գնահատել եմ Քոչարյանին որպես Հայաստանին հաղթանակ կերտող ղեկավարներից մեկը․ Սամվել Կարապետյան

7 Մայիսի, 2026

«Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հարաբերությունների մասին ես ասել եմ տարիներ առաջ իմ հարցազրույցներից մեկում, գնահատել եմ Քոչարյանին որպես Հայաստանին հաղթանակ կերտող ղեկավարներից մեկը։ Ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, Քոչարյանը արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ սատարելու է օպոզիցիայից առաջին տեղ զբաղեցնող ուժին, այսինքն՝ մեր ուժին։ Ես չգիտեմ՝ էլ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկան ուրիշ գործարքներ, ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ինչ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ»։

Լրագրողի մեկ այլ հարցի, թե՝ «Ի՞նչ դերակատարում է ունեցել Վլադիմիր Պուտինը Ձեր Հայաստան գալու և Հայաստանում, Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու վերաբերյալ», հեգնեց․ «Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ գիտե՞ս, շուտով հորդ քառասունքն է, կգնաս, անպայման կմասնակցես հորդ քառասունքին, դուրս գալուց մեր գործակալ լրագրողը կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կկալանավորի, կտանի-կպահի ամենածանր պայմաններում։ Դրանից հետո դու խելքդ, գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս, կհաղթես: Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...