Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն

6 Մարտի, 2025

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը արցախցի Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան։ Այս մասին հայտնում է Ղարիբ Բաբայանի փաստաբանական թիմը։

«Հ.Գ. 1 -Ղարիբ Բաբայանը մեղադրվում էր ՀՀ Քր. Օր-ի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ քննչական մարմնի, նա ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով, անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու նպատակով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է դրան ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով տարածել է նյութ։
Հ.Գ. 2-ադրբեջանցիների պաշտպանությանն ուղղված վարույթը պետք է դառնա անմարսելի»,- նշել են փաստաբանները։

Հիշեցնենք, որ արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելուց հետո։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը, նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով «Ղարաբաղի» մասին երգ են երգում։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1-ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից հայտնել էին. «Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)»։

Նմանատիպ նյութեր

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել

Ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։ Ուղևորները անվտանգ...

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ «Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի...

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: «Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |ԱԺ-ում շարունակվում է հանձնաժողովների նախագահների ընտրությունը

Տեղի է ունենում ԱԺ  9-րդ գումարման առաջին նստաշրջանը։ «Ուժեղ Հայաստան»-ը հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուներ է ներկայացնում, քանի որ նախորդ 3 թեկնածուներին ՔՊ-ն դեմ էր քվեարկել։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի...