Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել

7 Մարտի, 2025

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։

Նմանատիպ նյութեր

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...