Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին

8 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կատարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խնդրանքը. նրան թուրքերեն գրքեր է փոխանցել։

«Օրերս Միքայել Սրբազանին այցիս ընթացքում նա ցանկություն էր հայտնել՝ ի շարս այլ լեզուներով ընթերցանության համար նաեւ թուրքերեն գրքեր ստանալ։ Իսկ ամեն օր Սրբազանը տարբեր լեզուներով է ընթերցանությամբ զբաղվում։ Խոստումս կատարեցի։ Այսօր փոխանցեցի զույգ հատորներ, որոնք նաեւ իրենց բովանդակությամբ են խորհրդանշական»,- գրել է Մանուկյանը

Պատգամավորն ընդգծել է. «Թերեւս, մեկ էլ իմ նստած տարիներին է ԱԱԾ մեկուսարան թուրքերեն գրքեր բերվել»։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...