Գառնիում պատրաստվում են կիրակնօրյա պատարագին. համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել

26 Դեկտեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: NEWS.am-ի տեղեկություններով «աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքապետարանից դուրս գալով NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը, սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը:

«Այո, միանշանակ, կիրակի այստեղ մասնակցելու եմ պատարգի, տեղյակ չեմ՝ ով է մատուցելու պատարագը»,–ասաց նա։

Մարզպետը հերքեց, թե ժողով է տեղի ունեցել Գառնիում. «Ես այս համայնքի բնակիչ եմ, աշխատանքային այցով գտնվում եմ իմ գյուղում։ Ճանապարհաշինության հետ կապված հարցեր ենք քննարկել։ Երևան–Գառնի ամբողջ ճանապարհը կառուցվում է, դա լուրջ քննարկելու թեմա է»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում վերջին շրջանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, Ահարոն Սահակյանը պատասխանեց. «Մենք , Ամենայն հայոց կաթողիկոս չունենք, այդ պաշտոնը զբաղեցնում է մարդ, որ չպիտի զբաղեցնի»։

Դիտարկմանը, որ նույն տրամաբանությամբ շատերն էլ չեն ընդունում այս իշխանություններին և նրանց համար, օրինակ, վարչապետ գոյություն չունի, նա ասաց. «Վարչապետն ընտրված է ժողովրդի կողմից, Վեհափառը ընտրված չի, նույնիսկ եթե ընտրված է, ինքը խախտել է իր կանոնադրությունը։ Դա բոլորը գիտեն, հակառակ դեպքում թող ժխտի, կարո՞ղ է ժխտել։ Քանի ամիս է՝ չի ժխտել, թող ժխտի։

Այս պրոցեսը, որ սկսվել է, ես միացած եմ քաղաքական թիմին և մինչև վերջ քաղաքական թիմի հետ եմ»։

Նմանատիպ նյութեր

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական...

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...