Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Մի բան էլ հիշեք.
Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն։
Տարբեր դերակատար մայրաքաղաքների միջև սկսվելու է մրցակցություն, թե որտեղ և ում հովանավորության ներքո պետք է լինի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը։
Ահա‘, հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են վերացնել Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները և վտարանդի կառավարությունը։
Որևէ անարդար պայմանագիր չի‘ կարող լինել արդյունավետ, քանի դեռ արդարության սպասող ժողովուրդը չի կորցրել իր ինքնությունը»։
Գալու է այդ օրը…