«Այո՛, թե՛ երկիրը, թե՛ հասարակությունը, թե՛ ազգը միշտ խժռում է անտարբերությունը։
Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս գործընթացը միայն Գագիկ Ծառուկյան անձի շուրջ չէ։ Այս գործընթացը վերաբերում է բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր իրենց մտովի փոքրիկ աշխարհն են ձևավորել ու ապրում են այդ աշխարհի մեջ։ Սա վերաբերում է բոլորին։
Նկատե՞լ եք, որ այն ամենը, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը զգուշացնում էր նախընտրական ժամանակահատվածում, կամաց-կամաց իրականանում է։ Եվ այդ իրականացման գործընթացը, ցավոք, մեկ առ մեկ հաստատում է բոլոր այն վտանգները, որոնց մասին նա խոսում էր՝ թե՛ սոցիալ-տնտեսական իրավիճակի, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների առումով։
Չի ստացվի թաքցնել, չի ստացվի թաքնվել այն օբյեկտիվ գործընթացներից, որոնք մեզ սպասում են»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





