«ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան

27 Փետրվարի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նվազագույն կենսաթոշակը 10.000 դրամով բարձրացնելու մասին լուրը արդեն քանի օր է ակտիվորեն քննարկվում է՝ հաճախ «ընտրակաշառք» ձևակերպմամբ։ Սակայն, եթե փորձենք հարցին նայել հաշվարկի տեսանկյունից, կհասկանանք, թե ինչու մինչև հիմա չէին անում, ինչու էին ծաղրում և ինչու որոշեցին մանիպուլացնել:
Ուրեմն այսպես, Հայաստանում մոտ 500.000 կենսաթոշակառու կա, որոնցից շուրջ 12 տոկոսն է միայն՝ մոտ 73.000 մարդ, որ ստանում է նվազագույն կենսաթոշակ։

Եթե նրանց թոշակը բարձրանա ամսական 10.000 դրամով, ապա մեկ անձի հաշվով դա կկազմի տարեկան 120.000 դրամ։ Բոլոր շահառուների համար միասին՝ մոտ 8,76 միլիարդ դրամ լրացուցիչ բյուջետային ծախս։
Թվերը ցույց են տալիս, որ սա պետական բյուջեի ընդհանուր ծախսերի համեմատ մեծ բեռ չէ, քանի որ ամբողջ կենսաթոշակներին չի վերաբերում: Այսինքն, «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, այլ այն, որ հանրային ընկալման մեջ սկսեն խոսել թոշակների բարձրացումից` չնշելով նվազագույն բառը, որը, ինչպես տեսանք այնքան էլ մեծ թիվ չէ բյուջեի ծախսերի մեջ:

Հասկանալի է չէ՞, որ սա սոցիալական արդարությանն ուղղված քայլ չէ, այլ նախընտրական հաշվարկ է` հանրային ընկալման և քաղաքական վստահության կառավարում իրականացնելու միտումով: Դեռ հարց է, թե արդյոք հասարակությունը այդ քայլերը կընդունի՞ որպես երկարաժամկետ սոցիալական քաղաքականություն, թե՞ կընկալի որպես ժամանակավոր, ընտրական տրամաբանությամբ պայմանավորված նախաձեռնություն:
Նմանատիպ անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...