Էրեբունու առանց էլեկտրականության մնացած բնակիչները փոխհատուցում են պահանջում. նրանց իրավունքները խախտված են. Գառնիկ Դանիելյան

3 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.  «2025թ դեկտեմբեր ամսին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին

Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը։

Առանց էլեկտրականության մնացած բնակիչները, այդ թվում՝ հազարավոր երեխաներ, օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման։

Պատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։

Միանգամից հարց է առաջանում, թե ՀԷՑ-ը ի՞նչ տվյալներ է փոխանցել ՀԾԿՀ-ին, ի՞նչ 52 ժամի մասին է խոսքը, երբ Էրեբունի համայնքը, մեծամասամբ, հոսանքազրկված է եղել 3-4 օր՝ 72 ժամից ավելի։ Եվ այս պարագայում, արդյո՞ք ճիշտ է նշված 11 հազարը։

Ի դեպ, համաձայն ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետի՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում բաշխողն այն ՊԱՐՏԱՎՈՐ Է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան՝ քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 3 ժամում:

Այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն պատասխան գրությամբ հայտնում է, որ նշված 11 հազար սպառողների դեպքում էլեկտրամատակարարման ընդհատման վերականգնման աշխատանքներն իրականացվել են ԷԲՑ կանոնների 135-րդ կետի պահանջների խախտմամբ, և որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերոնշյալ կարգավորումներով սահմանված տույժը ենթակա կլինի վճարման, բացառությամբ, եթե հաստատվի խախտման ֆորս մաժորի հետևանք լինելը։

Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է որոշվելու՝ արդյո՞ք ֆորս մաժոր է եղել, թե՝ ոչ։

Մենք հետևողական ենք լինելու Էրեբունի համայնքի հազարավոր բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում»:

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...