Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA

1 Հունիսի, 2026

«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։

Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ընտրողների՝ հատկապես պետական համակարգում աշխատողների շրջանում առկա է վախ՝ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու համար հնարավոր ճնշամիջոցներից։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելությունը, որն իրականացվել է 2026 թվականի մայիսի 22-27-ը, միջազգային փորձագետների պատվիրակության կողմից, որի անդամներն էին՝ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Դայանա Քիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։

Երևանում անցկացված հանդիպումներից բացի, որտեղ պատվիրակությունը հանդիպել է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, խումբն այցելել է նաև Հրազդան, Սևան, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ և Գյումրի՝ հանդիպումներ ունենալով քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչների, իրավաբանների, ընտրական դիտորդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

IODA-ն փորձել է հանդիպումներ նախաձեռնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն առաջարկին պատասխան չի հաջորդել։ Հանդիպման առաջարկներ են ուղարկվել նաև Սահմանադրական դատարանին, Քննչական կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն նշված կառույցների հետ հանդիպումներ կազմակերպել չի հաջողվել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում երկրում ձևավորված մտահոգիչ իրավիճակի համար՝ այդ թվում, ոչ միայն քննադատների նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումների, այլև թշնամական ընտրական մթնոլորտի համար, որն ուղեկցվում է սեփական կարծիքն արտահայտող քաղաքացիների հասցեին նրա հրապարակային վիրավորանքներով և հարձակումներով», — ասել է IODA-ի խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ և անվտանգ զգա վարչապետին քննադատելու և կառավարության քաղաքականությունը վիճարկելու հարցում՝ անկախ նրանից, թե որքան անընդունելի կամ վիրավորական կարող են իշխանությունները համարել այդ քննադատությունները»։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելության մամուլի հաղորդագրությունը եւ եզրակացությունները կարդալ այս հղումով։

IODA-ն անկախ, ժամանակավոր (ad hoc) վերլուծական մարմին է, որը դիտարկում, փաստագրում և գնահատում է Հայաստանում ժողովրդավարական կառավարմանն ու քաղաքացիական տարածքին վերաբերող քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացումները։ Նախաձեռնությունը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտարկում և չի սատարում քաղաքական դերակատարների, և նրա մանդատը տարբերվում է հավատարմագրված տեղական և միջազգային դիտորդական առաքելություններից։ Առաջնորդվելով անկախության, անկուսակցականության, ապացույցների վրա հիմնված վերլուծության և թափանցիկության սկզբունքներով՝ IODA-ն տրամադրում է օբյեկտիվ, հաստատված գնահատականներ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ անմիջական ներգրավվածության և կառուցողական երկխոսության միջոցով։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...