Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է, Սրբազանների խուցը դատարկ չի մնալու․ Աղվան Վարդանյան

1 Հուլիսի, 2025

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ ամբիոնից․

«Սուրբ Էջմիածին, Մայր աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Նա, դուք դա էլ արեցիք։ Ամոթ, պատիվ չունեք։ Անհավատ եք։ Զուրկ եք  հայկականությունից։

Հայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ  սրան էլ եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայ ինքնության տաճար։

Սա չեք մարսելու։

Արքեպիսկոպոս Բագրատ եւ Միքայել սրբազանները ԱԱԾ-ի նկուղում են։  Սա նենգ, վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն  հավաքաբար ու իր վոժդը։

Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք։ Դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։

Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։ Նա ստեղծող-կառուցող է, դուք՝ քանդող։ Նա բարեգործ է, դուք՝ չարի սպասավոր։ Նա ողնաշարով, արյունով հայ է, խոսքի տեր, Մուշ-Ալաշկերտի, հոգեւորականների, ուսուցիչների ժառանգ է, դուք՝ անհայտ ծագումով ու խոստումնազանց։ Լավ, ասեմ՝ ձեզանից ոմանք։

Նա չի կոտրվելու։ Դուք եք կոտրվելու։ Նա եկեղեցու, հոգեւորի, մշակույթի, հայ ինքնության պաշտպան է։ Դուք՝ ոչնչաբան։ Նրա կրեդոն՝ ամեն ինչ հայրենիքի համար, ձերը՝ հայրենիքի դեմ։

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ,

Պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա, սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը։ Ամոթի այս խարանը ջնջելու ենք։

Պիղծ, նենգ, վախկոտ, երախտամոռ մարդիկ իմ, մեր Հայաստանում ապագա չունեն»։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...