Ձեր աջակցությունը Փաշինյանին արդյո՞ք օտարերկրյա միջամտություն չէ. լրագրողը՝ Մակրոնին

5 Մայիսի, 2026

«Խոսեցիք սպասվող ընտրություններում ռուսական միջամտության մասին, արդյո՞ք դուք այստեղ՝ Երևանում աջակցում եք վարչապետին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք ձեր աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ»,- դիմելով Էմանուել Մակրոնին՝ հարցրեց ֆրանսիացի լրագրողը:

«Պետք է տեսնել՝ որոնք են միջամտությունները: Փորձել մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյա՞նքը, թե՞…

Շատ պետության ղեկավարներ գնացել, աջակցել են օրինակ Մոլդովային, դա բաց երեսով միջամտություն է ու ի հակառակ, կան օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով միջամտություններ, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Ես մասնակցում եմ ժողովրդավարությանը»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Ես ստանձնում եմ Փաշինյանին աջակցելու պարտավորությունը, որին վստահում եմ 8 տարի, օտարերկրյա գործակալների կողմից կան միջամտություններ՝ Մոսկվայի պատվերով, փորձում են կեղծել ժողովրդավարությունը, հայտարարել է Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե իր աջակցությունը Փաշինյանին արդյո՞ք օտարերկրա միջամտություն չէ:

«Նույնը արել եմ Մայա Սանդուի դեպքում, Մայա Սանդուն՝ ով դիմակայում էր ոչ եվրոպական ընտրության։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, և հակառակը՝ կան միջամտություններ օտարերկրյա գործակալների կողմից՝ Մոսկվայի պատվերով»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...