Դուք ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառայում է ձեր իշխանության երկարաձգմանը․ Լիլիթ Գալստյան 

7 Օգոստոսի, 2026

 

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առաջին հայացքից՝ համոզիչ, անգամ սպասված մոտեցում, բայց միայն առաջին հայացքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ակնհայտ է, որ ՔՊ-ն փորձում է ավելի խորքային հարց լուծել՝ խորհրդարանական երկրում փրկել ամենացածր վարկանիշ ունեցող պետական ինստիտուտի՝ Ազգային ժողովի հեղինակությունը, որովհետև գիտակցում եք, որ այդ պատկերի հիմնական պատասխանատուն դուք եք՝ քաղաքական մեծամասնություն։

Բայց այս դահլիճում ոչ միայն բարեվարքության կարմիր գծերն են հատվել, այլև քաղաքական կարմիր գծերը։ Այստեղ հնչել են հայտարարություններ, ընդունվել կամ որդեգրվել է քաղաքական կուրս, որը ութ տարի առաջ ամենաթշնամական տեքստերում անգամ անկարելի էր պատկերացնել։

Որքան էլ փորձեք պարտությունների և զիջումների չվերջացող շարանը վաճառել որպես խաղաղություն, ձեր քաղաքական կենսագրությունից, ցավոք, նաև Հայաստանի պատմությունից չջնջվող փաստ են պատերազմը, Արցախի հայաթափումը, ներազգային պառակտումը, Հայ Առաքելական Եկեղեցու, մեր ինքնության ու արժեքների դեմ արշավն ու Ամենայն Հայոց Վեհափառին դատարանի առջև կանգնեցնելը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիևյան արարքը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ...

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ...

Ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Ո՞վ է պատասխանատու, որ վտանգը ժամանակին չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման խայտառակ պատմությունը հասել է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տարբեր պետական կառույցների...

Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին․ «Հրապարակ»

Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես համապետական ընտրություններին էին ուժային կառույցները լծվել նախընտրական գործընթացներին՝ հօգուտ իշխանությունների, այնպես էլ՝ ՏԻՄ։ Համայնքներից ահազանգեր ենք ստացել, որ փորձում են վախեցնել ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին, նրանց...