Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

19 Օգոստոսի, 2026

 

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք ասում «Հայաստանի Հանրապետության շահ» և օգտագործում եք «հայկական շահ»:

Առաջին տպավորությամբ ՔՊ-ին իր ձեռագրին բնորոշ տպավորություն է, որ փորձում է այստեղ ևս գտնել հակադրություն, հակասություն, պառակտում, բայց իրականության մեջ հարցն ունի շատ խորքային արմատներ:

Հարցը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը, եթե չպետք է առաջնորդվի հայկական շահով, ինչո՞վ պետք է առաջնորդվի: Հայաստանի Հանրապետության և հայկական շահը փոխլրացնող, միմյանց այդ կենսական նշանակությամբ փոխկապակցված և նույնական շահերն են: Լավ իմացեք՝ երբ որ Հայաստանից հանում եք հայկական շահը, դա այլևս հայկական պետություն չէ:

Հետևաբար, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի հայկական շահերով և համայն հայության շահերով: Բայց խնդիրը հետևյալն է. որտե՞ղից է գալիս այս խոսույթը, այս ամեն ինչի խորքը որտե՞ղ է: Այս ամեն ինչի խորքը «իրական Հայաստանը» կամ այսպես կոչված չորրորդ հանրապետության մոդելն է:

Ի՞նչ եք ասում դուք: Դուք ասում եք, որ մենք պետք է ունենանք նոր սահմանադրություն, և այդ սահմանադրության տերը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մտներիդ մեջ ունենալով… դե, հիմնադիրն էլ հավանաբար դուք եք: Բայց ամբողջ պրոբլեմը նա է, որ չորրորդ հանրապետության հիմնադիրը դուք չեք, չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը, նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չեն, դրանով զբաղվում են եվրոպական որոշ պետություններ: Դուք այդ պրոյեկտի մեջ փիար մասնագետներն եք և սեյլս մենեջերները. փաթեթավորեք այդ գաղափարը և վաճառեք մեր ժողովրդին:

Եվ հենց այստեղից է գալիս ձեր վերաբերմունքը հայկական հարցերին, Սփյուռքին, Հայ Դատին, ազգային կազմակերպություններին և հայկական շահով առաջնորդվող մարդկանց»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ևս մեկ հանդիպում...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 16-22-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ սեպտեմբերի 16-19-ը և 21-ին, Արաբկիրում՝ գրեթե ամբողջ...

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում, դրա նպատակն է՝ վնաս հասցնել Ռուսաստանին և լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրները: ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ...

Արցախահայերի խնդիրներն այնքան խորքային են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն․ Լիլիթ Գալստյան 

  «Բռնի տեղահանումը, բնականաբար, մարդասիրական, իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգեբանական բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ առաջացրեց։ Խնդիրներ, որոնց այս երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության,...

Ինձ թվում է «Երևանի հանձնումը» այնպես լավ կնշեն, տոնակատարություն կանեն․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչքան մեր անկախությունը և ինքնիշխանությունը փաստացի զիջվում է, այնքան, նկատե՞լ եք, տոնակատարությունները ճոխ են դառնում։ Ինձ թվում է՝ Երևանի հանձնումն էլ նենց լավ կնշեն, լուրջ եմ ասում, այնպիսի տոնակատարություն կկազմակերպեն,...