Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ»

15 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել եւ վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նման խոստում էր տալիս, որն ամրագրված է կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրում։

Իշխանականները, հատկապես հունիսյան ընտրություններին ընդառաջ, «դրոշակ» դարձրած՝ ծածանում են վերանորոգված, հիմնանորոգված դպրոցների, մանկապարտեզների լուսանկարները։

Մինչդեռ պարզվում է, որ այս հարցում եւս Փաշինյանն ու իր խմբակը, մեղմ ասած, ստում են, քանի որ դեռեւս կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի որոշում կա՝ «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» վերաբերյալ, որի շրջանակներում դեռեւս 2015-ից տասնյակ դպրոցներ են վերանորոգվել ու հիմնանորոգվել, տասնյակներն էլ կիսատ են մնացել, եւ ներկայիս իշխանություններն ընդամենը շարունակել են կիսատ մնացած աշխատանքներն ու այդ ամենը վերագրել իրենց եւ հիմա ներկայացնում են «300 դպրոց»-ի խոստման տակ։

Նմանատիպ նյութեր

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով,...

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից...

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...