Դիտավորյալ նման բաներ են կարում, որ գնանք ասենք՝ «ձեր կողքին ենք, գործերը փակեք». մենք այդպիսի մարդ չենք․ Վարդան Ղուկասյան

23 Սեպտեմբերի, 2025

Երկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում,  հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ տան, կամ չտան։ Այսինքն երկրի ղեկավարությունը խոչընդոտ է հանդիսանում, որ իր երկիրը զարգանա, դրանից այն կողմ էլ ուրիշ բան չկա։ Գործարան չեք կառուցում, ասում եք՝ կառավարության գործը չի, շուկա չեք գտնում, փոքր ու միջին բիզնեսը չեք խտանում, ճանապարհը փակում եք, բա դուք ովքե՞ր եք, ինչի՞ համար եք եկել։

Աշխատվում է սուբվենցիոն ծրագրով, բայց ասենք այն չի, ինչ որ պետք է լինի։ Բայց եթե ասեմ՝ չեն տալիս սուբվենցիոն գումարները, սուտ կլինի, ես այդպիսի բան չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել ընդդիմադիր խմբակցությունների, մասնավորապես ՔՊ–ի հետ, արդյոք նրանք որոշ դեպքերում դեմ են քվեարկում նախագծերին, քաղաքապետ Ղուկասյաննը պատասխանեց. «Մենք ներկայացնում ենք որոշումներ, նախագծերը, քննարկվում է, հետո որոշում է կայացվում։ Ժողովուրդը բոլորը տեսնում է, թե ով ոնց է քվեարկում, ասենք, քաղաքի օրվան, հիվանդանոցի կառուցմանը, աշխատավարձերի բարձրացմանը։  Եթե դեմ քվեարկեն, իրենց ռեյտինգը կդարձնի պլենտուսից ներքև, չնայած հիմա էլ ռեյտինգ չունեն, բայց ավելի խայտառակ կլինեն»։

Վարդան Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ուզում են «իր տակը փորեն» և իրենից ազատվեն. «Միանշանակ, ո՞նց կարող է չլինի էդպիսի բան։ Հիմա, օրինակ, ես հողահատկացում եմ արել, մարդիկ բնակելիներ են կառուցել, կամ կենցաղսպասարկման օբյեկտներ են կառուցել։ Անցել է 10-15 տարի, 1,5 տարի է՝ գնում-գալիս ենք, ու այստեղ գործ չկա։ Ստից շոու է, որ սարքել են, վերջում կտեսնեք»։

Ինչ վերաբերում է իր որդու՝ Սպարտակի դեմ հարուցված գործին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ի՞նչ է արել որդիս որ… ի՞նչ է արել իմ որդին, մի հատ հլը հասկանանք ինչ է արել։ Ասենք գնացել է 2017–ին մասնավորից շենք է գնել, դա եղավ որ փողերի լվացո՞ւմ է։ Ցնդաբանություն է, հոգս պատճառել, դիտավորյալ նմանատիպ բաներ կարել, որ գնանք ասենք՝ մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ կլինենք, մեր այս գործերը փակեք։ Մենք այդպիսի մարդ չենք»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Գագիկ Խաչատրյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները։ Նրանք կանդրադառնան մինչև լուսաբաց շարունակված՝ կալանքի հարցով դատական նիստին, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, պաշտպանների գնահատմամբ, շարունակվող խոշտանգմանը, ինչպես նաև...

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թ. ծնված Տիգրան  Մխիթարյանը։ ՆԳՆ ոստիկանությունը Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա...

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Փաշինյանի և Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն. ռուս փորձագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները Հայաստանի համար հուսադրող չեն։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Պուտինի և...

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ. մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ. Բագրատ սրբազան

Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք....Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ... Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից... «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք...

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն.  Լիլիթ Գալստյան

Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն. Լիլիթ Գալստյան

Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։ Առերևույթ ծանր առողջական...