Դիանային կանչել են «на ковер»․ «Հրապարակ»

Ապր 10, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ:

Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ավագանու ՔՊ-ական անդամը, հայտնի չէ, սակայն Էջմիածնում ամեն երկրորդին է հայտնի, որ սպանության մեջ կասկածվող գողական, «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը քաղաքապետի ամուսնու ընկերն է եւ դեպքից հետո փախուստի է դիմել, հետախուզում է հայտարարվել։

Գասպարյանն ասել է, որ դեպքի օրը Հայաստանում չեն եղել, իմացել` արագ վերադարձել են, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ՝ քաղաքական, քանի որ կա զոհ, իսկ սպանության թելերը տանում են դեպի քաղաքապետի ընտանիք։

Թե ինչ որոշում կընդունի վարչությունը՝ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված, դեռեւս հայտնի չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գնահատական կլինի․ Ավինյանը՝ թաղապետարանում ծեծկռտուքի մասին

Գնահատական կլինի․ Ավինյանը՝ թաղապետարանում ծեծկռտուքի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին: Լրագրողների հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»: Ավինյանը նաև անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը:...

Սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման Թաթոյան

Սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության հարցում. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի  և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ․ «Քննարկեցինք հարցեր,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան

Այս պահին Երևանում տեղի է ունենում միջազգային կլոր սեղան՝ «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով։ Միջոցառման հատուկ հյուրերն են՝ Ռուսաստանի...

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա...

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են  օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։ «Բարբարոս...