Դիանա Գասպարյանը կհրաժարվի պաշտոնից

15 Մայիսի, 2025

Դիանա Գասպարյանն այլևս չի զբաղեցնելու Վաղարշապատ համայնքի ղեկավաի պաշտոնը։ Այս մասին նա տեղեկացրել է իր էջում։

«Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար, մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։ Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։

Կորուստների մասին․ այս յոթ տարիների ընթացքում ամեամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ՝  եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու և համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայտնում եմ ձեզ, որ դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավաի պաշտոնը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ վստահողներին ու հավատացողներին. դուք ինձ ուժ ու ցանկություն եք տվել աշխատելու, նաև ինձ քննադատողներին․ դուք հազարապատկել եք այդ ուժն ու ցանկությունը։ Կյանքում ցանկացած փուլ ունի սկիզբ ու ավարտ, և այս պահին ես զգում եմ, որ կյանքիս այս կարևորագույն փուլն ավարտելու և նորը սկսելու ժամանակն է։
Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2018 թվականին այն անփորձ աղջկան վստահելու և այս յոթ տարիների ընթացքում նրա կողքին լինելու համար։
Ձեր՝ Դիանա Գասպարյան»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ...

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի...

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային...

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինվորական ծառայության ժամկետը 2 տարուց մեկուկես դարձնելուց հետո զինվորների թվակազմի ճեղքվածքը փակելու նպատակով պաշտպանական գերատեսչությունում խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը: Մեր աղբյուրներն...

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել...