«Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք»․ Հայր Ասողիկ

10 Հունվարի, 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելիներ, Մնանք անսասան և ինքնավստահ: Այս ամբարիշտ, ապստամբ և կանոնազանց հակաեկեղեցական խմբին կցորդվող այս մի քանի նույնատիպ քահանաներին մենք շատ լավ ենք ճանաչում. մտածում էինք, որ չեն տրվի այդ գայթակղությանը, դավաճանությանը՝ մնալով հավատարիմ մարդկայնությանը, իրենց կոչմանն ու նվիրապետական սուրբ կարգին: Սակայն սրանք էլ իրենց եղկելի անձերը վեր դասեցին Տեր Աստծուց, Սուրբ Եկեղեցուց և Օծյալ Հովվապետից:

Սպասելի էր մեզ համար, որ հենց սրանք կխոտորվեն և կդառնան եկեղեցամարտ: Ըստ իրենց, իբր այդպես միացել ու հնազանդության մեջ են մնացել իրենց «առաջնորդներին», սակայն, երբ հենց թեմակալ առաջնորդն է անհնազանդ ու անկարգ, դավաճան՝ նրան միանալը նույն դավաճանությունն է և ոտնձգությունը եկեղեցական նվիրապետության և Սբ Եկեղեցու դեմ:

Դեռ մի քանի հոգի էլ կան, որոնք հավանական դավաճաններ են. սպասենք: Թերևս կգիտակցեն և այդ քայլին չեն գնա, քայլ, որն ինքնավտարում է և ինքնակործանում: Եվ սա բնական է, գործում է Սբ Եկեղեցու ինքնամաքրման համակարգը:

Ինչէ, որքան էլ այս խմբի թվաքանակն ավելանա՝ առ ոչինչ է, քանի որ իրենք բոլորը, դարձի չգալու դեպքում, հերթով, կարգով ու սարքով վտարվելու են Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգից:
Մնանք նախանձախնդիր, մնանք նվիրումով և հավատարմությամբ. երբեք չտրվե՛նք հոգեսպան անտարբերությանը, սիրելիներ, լինենք մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակները և մեր Մայր Հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը, պարզ քաղաքացուց մինչև վերին պատասխանատու պաշտոնյան, արհամարհի կամ ոտնահարի ազգային-բարոյական նորմերը, օրենքները և սահմանադրական կարգը:

Տե՛ր լինենք մեր կյանքին, մեր երկրին, մեր ազգային սուրբ արժեքներին:
Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը: Իսկ մենք՝ բարեպաշտ ու հավատավոր հայորդիներս, ուխտ ունենք պայծառացնելու մեր Սուրբ Եկեղեցին և շենացնելու մեր աստվածաշնորհ Մայր Հայրենիքը:

Ահա ա՛յս է մեզ Իր իմաստուն ու վստահ օրինակով ու խոսքով, կեցվածքով ու գործով ուսուցանում և պատգամում մերազնյա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:
Ահա սա՛ է մեր միակ ճշմարիտ ուղին, մեր կեցվածքն ու գործը: Այլընտրանք չկա՛ և չի՛ լինելու»։

Նմանատիպ նյութեր

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության. «Ազատություն»

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։ Այս մասին գրում է Ազատությունը։...

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում են ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...