Դատարանի որոշումը սպասելի էր. քաղաքական հետապնդում է. ԲԴԽ նախկին նախագահը՝ իրեն ազատազրկման դատապարտելու մասին

8 Օգոստոսի, 2025

«Դատարանի որոշումը սպասելի էր, քանի դեռ պատվերը կար, այսպես պիտի լիներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։

Նա նշեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել դատարանի որոշումը, սակայն վստահ է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ են թողենելու Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ իրականացվող իրավական գործընթացը քաղաքական հետապնդում որակեց։

«Իմ նկատմամբ գործընթացը սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին արված իմ մի հայտարարությունից, որով կոչ եմ արել գործընկերներին՝ ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն, իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալներ են և գործել բացառապես օրենքով։ Հայտնել եմ, որ օրենքով չգործելու դեպքում խիստ քննադատությունից բացի նաև իմ հակազդեցությանը կհանդիպեն, այսինքն ես ինքս՝ որպես ԲԴԽ նախագահ, հետամուտ կլինեմ, որպեսզի դատավորները պատասխանատվություն կրեն ապօրինի գործողությունների համար։ Այդ իմ հայտարարությունը խիստ չհավանեց գործող քաղաքական իշխանությունը, և դա որակեց որպես քաղաքական հետապնդում»,–ասաց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահը պատմեց, որ իր հայտարարությունից հետո շուրջ երեք ամիս իրեն իշխանությունները տարբեր խողովակներով փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր հետ աշխատել։

«Իմ պատասխանը միակն էր՝ ինձ վարչապետը չի ընտրել, բարձրագույն դատական խորհուրդն է ընտրել, վարչապետն իրավասու չէ իմ հրաժարականը պահանջել,«–հավելեց նա։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...