Դատարանը մերժեց միջնորդությունը․ գիտե՞ք խի, որովհետև գործը քաղաքական չէր. Վահան Հովհաննիսյան

11 Հուլիսի, 2025

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հետապնդումներին զուգահեռ, վերջին երկու օրերի ընթացքում ՔԿ ՀԿԳ ՔԳ վարչությունը բացահայտել էր առերևույթ ծանր հանցագործություններ կատարած մի հանցավոր խումբ։ Խմբի անդամներից մեկին մենք ենք պաշտպանում։ 

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում քննվում էր մեր պաշտպանյալի՝ ենթադրյալ հանցավոր խմբի անդամին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Մեկ օր տևած քննարկումից հետո, Դատարանը որոշեց մերժել քննիչի միջնորդությունը։

Հիմա տեսեք։ Մեր պաշտպանյալը ենթադրյալ հանցավոր խմբի անդամ էր, հանցավոր խմբի անդամներին մեղագրվում էր ծանր հանցանքների կատարում, բայց․․․ Դատարանը մերժեց միջնորդությունը․ գիտե՞ք խի, որովհետև գործը քաղաքական չէր, ուստի իրավաբանություն կար, ուստի մենք հանդես եկանք որպես իրավաբաններ, փաստաբաններ, ուստի Դատարանը անկաշկանդ ու օբյեկտիվ քննություն կատարեց, ուստի միջնորդությունը մերժվեց։ 

44-օրյա պատերազմում զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը չգործած հանցանքի համար անազատության մեջ է արդեն 16 օր։ Ինչ լավ կլիներ, եթե Արա Ռոստոմյանին մեղսագրվեր ամենավտանգավոր հանցավոր խմբի կազմում կատարված ծանրագույն հանցագործություն։ Այդ ժամանակ գործում քաղաքական ենթատեքստ չէր լինի, մենք մեզ իրավաբան կզգայինք, դատարանն էլ անկաշկանդ ու օբյեկտիվ քննություն կկատարեր ու Արա Ռոտոմյանը չէր կալանավորվի։

Երանի»։

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...