Դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ սրբազան Հայրերին․ Հայր Ասողիկ

27 Նոյեմբերի, 2025

Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով: Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով:

Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին… Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև:

Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...