Դատական համակարգում «բունտ» է հասունանում. գործադուլ կսկսեն․ «Ժողովուրդ»

25 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում, եւ չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգեր. դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով, ու նրանք այլեւս չեն պատրաստվում լռել։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունիսի 24-ին վարչական դատարանի աշխատակիցները սկսել էին գործադուլ։ Դատական դեպարտամենտը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Դատական իշխանությունը դեռեւս 2023-ից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս խնդիրը: «Դեպարտամենտը եւ Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, եւ հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում։

«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարեւորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչեւ աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը» – նշված էր հայտարարությունում։

Արդեն մեկուկես տարի է անցել, սակայն վարչական դատարանում իրավիճակը նույնն է, խնդիրը չի լուծվել: Հիմա էլ մյուս դատարաններում աշխատակիցները որոշել են չլռել»։

Նմանատիպ նյութեր

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

Քոչարյանի «քեյսը»․ ինչո՞ւ են 8 տարի հետապնդում նախկին նախագահին

2018 թվականի հունիսի 12-ին, ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ Մարտի 1-ի բացահայտումն է», գրում է News.am-ը: Մեկ և կես ամիս անց՝...

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը: «Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի...

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...