Մի ժամ տղաս էդ մեքենան չի վարել, առել ա, գնացել ա պոստեր ու զոհվել․ Ալլա Ստեփանյան

8 Հունվարի, 2026

 

Հունվարի 8-ին Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել Ալլա Ստեփանյանը, ով երկու որդի է կորցրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման վերջին օրերին։

Բողոքի էությունն այն է, որ 2024 թվականին իր մահացած որդու մեքենաների վաճառքից ստացված 12,000 դոլարը նրանից վերցվել է տապանաքար տեղադրելու նպատակով, սակայն աշխատանքները չեն ավարտվել։

Նա դիմել է դատարան, սակայն հարցն արդեն երկու տարի է՝ չի լուծվում. դատական գործընթացը, նրա գնահատմամբ, արհեստականորեն ձգձգվում է։ Այսօրվա ակցիան իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պահանջով՝ նպատակ ունենալով հասնել գումարի վերադարձին և մեղավորի պատժին։

Կնոջ խոսքով՝ հափշտակության մեջ մեղադրվող Արման Նահապետյանին սկզբում բերման են ենթարկել, ապա ազատ արձակել գրավի դիմաց։ Նա հավելել է, որ Նահապետյանը վստահություն է հայտնել, թե իրեն չեն նստեցնի, քանի որ անհրաժեշտության դեպքում գրավ կվճարի ու ազատ կարձակվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...