Դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն. Հակոբ Բադալյան

6 Ապրիլի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի երեւանյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար:

Այո, անկասկած, ինչպես որ Ալբանիայի միջազգային հեղինակության համար մեծ նշանակություն ունեցավ նախորդ տարի հունիսին այդ երկրում անցկացված գագաթնաժողովը: Այդ գագաթնաժողովից հետո Ալբանիան վայելում է այդ հեղինակությունը, համարվում միջազգային կարեւոր դերակատար, բոլորը շտապում են կարեւոր համաձայնությունների գալ Ալբանիայի հետ:

Կարծում եմ ավելորդ կարիք չկա ներկայացնել այս տողերի սարկազմը: 2025 թվականի հունիսին Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում էր: Եվ ի՞նչ, Ալբանիայի միջազգային հեղինակությունը ինչո՞վ է ավելացել դրա արդյունքում: Գործնականում, Ալբանիան այն է՝ ինչ կար մինչեւ հունիս:

Սակայն, չգնանք հեռու, չհասնենք Ալբանիա: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոննիայի գագաթնաժողովը: Ըստ էության, այդ կազմակերպությունը պակաս հեղինակավոր չէ, ինչպես Եվրոպական քաղաքական համայնքը: Առավել եւս, որ երկու դեպքում էլ նախաձեռնողը Ֆրանսիան է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո ինչքանո՞վ է ավելացել Հայաստանի միջազգային հեղինակությունը: Կարծում եմ հարցը հռետորական է:

Ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ միջազգային հեղինակավոր միջոցառումների վայր լինելը ցանկալի է: Դա իհարկե հավելյալ ուշադրություն է երկրի հանդեպ, հավելյալ ճանաչում: Ընդ որում խոսքը լոկ քաղաքական միջոցառումների մասին չէ, այլ տարբեր ոլորտների հեղինակավոր հավաքների:

Բայց, որեւէ պետության միջազգային հեղինակություն կախված է մի հանգամանքից, եւ այդ հանգամանքը հետեւյալն է՝ այդ պետությունն ինչ է ներկայացնում իրենից իր որակներով, իր կառավարան որակով, իր էլիտայի լրջմտությամբ, իր ներհասարակական եւ ներքաղաքական համակարգերի եւ ինստիտուտների արդիիականությամբ եւ կանխատեսելիությամբ, իր ներդրումային գրավչությամբ: Շարքը հնարավոր է շարունակել, բայց իմաստը մնում է մեկը՝ եթե դու քեզանից բան ես ներկայացնում, ապա միջազգային հեղինակությունը գալիս է, եթե ոչ, եթե դու աչքի ես ընկնում ընդամենը քո շահերն ու իրավունքները հանուն իշխանության աջ ու ձախ «մանրելու», ապա եթե շաբաթական մեկ գագաթնաժողով էլ «բոնուս» տան, ապա դա միայն թակարդում դրված պանիր է, այլ ոչ թե միջազգային հեղիանակություն»:

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...