Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան

4 Հուլիսի, 2025

Ցույցեր նախապատրաստելը, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելու մասին խոսելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

ՔԿ-ի կողմից հրապարակված մոնտաժված ձայնագրության մեջ լսվում է ձևակերպում, թե Բագրատ Սրբազանն ասում է, որ  պետք է փոխանցի Քոչարյանին՝ ակտիվանալ։ Արդյո՞ք երկրորդ նախագահի որդին չունի մտավախություն, որ իր նկատմամբ ևս քրեական հետապնդում կհարուցվի, ինչին ի  պատասխանեց պատգամավորը նշեց. «Աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց որևէ անիրավական բան ես չեմ արել։ Իմ կողմից ընդհանրապես չի եղել որևէ խոսակցություն որևէ մեկի հետ, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի հետ, որևէ բանի շուրջ, որը կարող է խնդիր առաջացնել Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի տեսանկյունից։

Մենք հիշում ենք շատ դեպքեր, որոնք մեծ աղմուկով ներկայացվել են, բայց հետո փլվել են շատ արագ։ Օրինակ՝ անցած տարվա Հրաչ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի հետ կապված գործը. սկսեցին մեծ աղմուկով, տարան կալանքի, բայց հետո պարզվեց՝ հիմարություն էր, ոչինչ չկար տակը։ Նույնը՝ Ալբերտ Բազեյանի գործով։ Շատ նմանատիպ դեպքեր են եղել։ Նրանց նպատակը հենց սկզբում աղմուկ ստեղծելն է։ Նախաքննական գաղտնիք կոչվածն օգտագործում են՝ ձայնագրություններից կտրված հատվածներ ներկայացնելով իրենց հարմար ձևով՝ առանց շարունակության։ Այս ամենը արվում է ընդդիմությանը վարկաբեկելու և վախ սերմանելու համար։ Բայց, կարծում եմ, մենք արդեն այդ փորձն ունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...