CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

29 Սեպտեմբերի, 2026

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։

CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։ Կազմակերպության գնահատմամբ՝ զեկույցի հեղինակությունը, մեթոդաբանությունն ու դրա հիմքում ընկած շարժառիթները լրջորեն խաթարում են դրա եզրակացությունների արժանահավատությունը։ Կազմակերպությունը նաև հայտարարում է, որ զեկույցը հակասում է Եկեղեցու ինքնավարության հաստատված սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքով։

CSI-ի պնդմամբ՝ հակառակ զեկույցում ներկայացվածին, Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը հենց կառավարության գործողությունների հետևանքն է։ Կազմակերպությունը զեկույցի հրապարակումը դիտարկում է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվող՝ պետության կողմից հովանավորվող արշավի մաս։

Կազմակերպությունը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Եկեղեցին ենթարկել պետական վերահսկողության։ Ըստ CSI-ի՝ այդ նպատակն արտացոլված է նաև իշխող կուսակցության նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում։ Կազմակերպությունը նաև մատնանշում է բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունները, Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործերը և Եկեղեցում պառակտումներ առաջացնելու՝ կառավարության աջակցությամբ իրականացվող փորձերը։

CSI-ն ընդգծում է, որ զեկույցը չի կազմվել անկախ հետաքննության կամ անկողմնակալ դատական գործընթացի արդյունքում։ Ըստ կազմակերպության՝ այն կազմվել է վարչապետի հանձնարարությամբ՝ նրա մամուլի ծառայության կողմից։ CSI-ի գնահատմամբ՝ զեկույցում հիմնականում օգտագործվել են «բաց աղբյուրներ»՝ լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութեր և Facebook-ի հրապարակումներ, այդ թվում՝ վարչապետի սեփական գրառումները։ Կազմակերպությունը պնդում է, որ զեկույցում առաջնային ապացույցները գրեթե բացակայում են, իսկ մի շարք պնդումներ հիմնված են չհաստատված տեղեկությունների, ենթադրությունների կամ լսած խոսքերի վրա։

Կազմակերպությունը նաև վիճարկում է Կաթողիկոսին քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ զեկույցի պնդումները։ CSI-ի համոզմամբ՝ Եկեղեցու գործունեությունը կապված է հայ ժողովրդի հոգևոր կյանքի և ազգային ինքնության պահպանման հետ, ինչը ճանաչված է Հայաստանի Սահմանադրությամբ։ Կազմակերպությունը նաև նշում է 2020 թվականի պատերազմը և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը՝ որպես այն համատեքստը, որի պայմաններում Եկեղեցին հանդես է եկել ժողովրդի պաշտպանության դիրքերից։

CSI-ն ընդգծում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, թեև ազգային եկեղեցի է, ինքնավար և ինքնակառավարվող կառույց է։ Կազմակերպության պնդմամբ՝ պետությունը իրավասություն չունի Կաթողիկոսին հեռացնելու կամ փոխարինելու հարցում, քանի որ այդ գործընթացը կարգավորվում է Եկեղեցու կանոնական իրավունքի համաձայն։

CSI-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու ծրագրից և հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը։ Կազմակերպությունը նաև կոչ է անում Հայաստանի միջազգային գործընկերներին՝ այդ թվում ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել Հայաստանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին և պահանջել դադարեցնել Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը։

Ջոն Էյբներ
Նախագահ
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպություն (CSI)

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Դեսպանատունը հայտնել է, որ տեղյակ է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածով մարդու մահվան, ինչպես նաև դրա հետ կապված կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում...

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում չեն փոխվել։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, անվտանգության ապահովման և տարածաշրջանի զարգացման օգտին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ...

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ...

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հանրությանը իրազեկելու և պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունն ապահովելու նպատակով, շարունակում է ուսումնասիրել պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ...

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցու հայտնվելու դեպքը լուրջ դժգոհություն է առաջացրել իշխանության ներսում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեր...