Չորս տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին․ փաստաբան

26 Ապրիլի, 2026

Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նշում է՝ մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում։

«Թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։

Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում, այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է, հարգելի հայրենակիցներ…»,- հայտարարել է Ասլանյանը։

Նմանատիպ նյութեր

Ամենագռեհիկ ձևով ոտնահարվեց անհատական և հավաքական քաղաքական իրավունքը․ Արծվիկ Մինասյան

  «Ըստ էության՝ հիմնավորվեց մեր դիմումով ներկայացված պնդումն առ այն, որ այս միջոցառումը ոչ թե ընտրություններ էր, այլ պետության և քաղաքական ուժերի պայքար՝ ի դեմս իշխող քաղաքական ուժի, որն իրեն վերագրել էր պետության կարգավիճակը․ այս...

Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան

Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան

Մենք Ադրբեջանի հետ դրական օրակարգի մեջ ենք, բայց կան նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն արձագանքելո՞ւ է Ադրբեջանի հայտարարություններին,...

Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին

Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նրաք քննարկել երկու երկրների փոխգործակցության հարցեր, հայտնում է ՌԴ...

21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը

21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը 2026 թվականի ապրիլի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը։ Այս մասին գրում է  24news.am-ը: ՍԴ դատավորը համատեղ սեփականության...

Ընտրողը տեսավ, որ ՍԴ դատավորների կողմից չհնչեց մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին․ Խուդոյան

  «Մեր ամբողջ դիմումը մեկ մարդու մասին է՝ այն քաղաքացու, որի կամքն է սահմանադրությունը պաշտպանում, և որի կամքը պաշտպանելու առաքելություն ունեն պետական մարմինները և նաև այս բարձր դատարանը: Եվ ուզում ենք հերթով անդրադառնալ այդ ընտրողի...