Չորս հայրապետների նմանատիպ հալածանքները․ Տեր Արարատ քահանա Պողոսյան

25 Հուլիսի, 2025

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Չորս հայրապետների նմանատիպ հալածանքները» վերնագրով հոդված է պատրաստել։

«Հայոց և համաշխարհային պատմության մեջ արձանագրվել են մի քանի ամոթալի դեպքեր, երբ հոգևոր առաջնորդները հալածվել են՝ անշնորհակալ իշխանություններին ճշմարտություն ասելու, անարդարությունները բացահայտելու, իրենց ժողովուրդների հոգևոր իրավունքները պաշտպանելու և համազգային հիմնախնդիրները բարձրաձայնելու համար։

Չորս տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր աշխարհագրական վայրերում, սակայն նմանատիպ իրողությունների մեջ են հայտնվել չորս նշանակալի հոգևոր առաջնորդներ՝ Բոնիփակիոս Ութերորդ Հռոմի Պապը, Համայն Ռուսիո պատրիարք Տիխոնը, Եգիպտոսի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Շենուդա Երրորդը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Բոնիփակիոս Ութերորդ․ Հռոմի Պապերը Ավինիոնում՝ գերության և ճնշման սրբազան դարաշրջանը

Ծանր ու դասական օրինակ, երբ հոգևոր իշխանությունը հայտնվել է աշխարհիկ ուժերի ճնշման տակ, պատմության մեջ հայտնի է որպես Ավինիոնյան գերություն։ 1309–1377 թթ․ Հռոմի պապերը, Հռոմում նստելու փոխարեն, Ֆրանսիայի թագավորության ճնշմամբ ու քաղաքական ազդեցությամբ բնակվում էին Ֆրանսիայ Ավինիոն քաղաքում։

Այս շրջանի սկիզբը կապված էր Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Դ Գեղեցիկի և Հռոմի պապ Բոնիփակիոս Երրորդի միջև ծագած լուրջ հակասությունների հետ։ Ֆիլիպ թագավորը ձգտում էր ուժեղացնել թագավորական վերահսկողությունը Եկեղեցու նկատմամբ՝ հարկային պարտավորություններ սահմանելով հոգևորականության համար։

Բոնիփակիոս պապը, փորձելով պաշտպանել Եկեղեցու ինքնիշխանությունը, մահանում է կասկածելի հանգամանքներում։ Նրա հաջորդը՝ Կլեմենտ հինգերորդ պապը, արդեն Ֆրանսիայի թագավորի ճնշման և հսկողության ներքո, տեղափոխվում է Ավինիոն՝ նշանավորելով պապականության երկարատև կախվածության սկիզբը։

Ավինիոնյան գերության շրջանը, երբ Հռոմի պապերը բնակվում էին Ֆրանսիայում և գործնականում վերահսկվում ֆրանսիական թագավորներից, համարվել է Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր ինքնիշխանության ծանր նվաստացում, իսկ Եկեղեցին հաճախ ընկալվում էր որպես Ֆրանսիայի քաղաքական շահերին ծառայող մարմին։ Չնայած արտաքին շքեղությանը, այս դարաշրջանը խոր հարված հասցրեց Կաթոլիկ Եկեղեցու հեղինակությանը։ Պապերն այլևս չէին դիտվում որպես համընդհանուր հոգևոր առաջնորդներ. նրանց որոշումները հաճախ թելադրվում էին քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե հոգևոր սկզբունքներով։ 1377 թ․ Հռոմի պապ Գրեգոր Տասնմեկերորդը, գիտակցելով աճող անվստահությունն ու հոգևոր ճգնաժամը, վերադառնում է Հռոմ՝ վերջ դնելով Ավինիոնյան գերությանը՝ սակայն դեռ երկար պայքարելով պառակտումների, հավատքի ճգնաժամի և իր հեղինակության վերականգնման համար։

Պատրիարք Տիխոն-հավատքի հալածանք խորհրդային բռնապետության օրոք

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1917 թ․, խորհրդային իշխանությունն սկսեց բացահայտ հալածել Ռուս Ուղղափառ Եկեղեցին՝ այն դիտարկելով որպես իր քաղաքական ծրագրերին հակադրվող հաստատություն։ Նոր իշխանությունը՝ մարքսիստական ու աստվածուրաց իր գաղափարախոսությամբ, փորձում էր արմատախիլ անել հավատքը՝ ոչնչացնելով հոգևոր արժեքները, ավերելով վանքերը, սրբավայրերը և բռնաճնշելով հոգևորականներին։ Տիխոն պատրիարքը, լինելով Եկեղեցու գլուխ, բացահայտորեն դատապարտեց իշխանությունների վայրագությունները՝ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ Աստծուն հայհոյող գործողություններից։ Նա զգուշացնում էր՝ չմեղանչել ու չդավաճանել հավատքը։ Դրա համար նրան մեղադրեցին հակահեղափոխություն քարոզելու մեջ և 1922–1923 թվականներին նրան դատապարտեցին տնային կալանքի՝ մեկուսացնելով հավատացյալներից։ Սակայն Տիխոնի ձայնը չլռեց․ Ռուս Ուղղափառ Եկեղեցին նրա հավատարմության շնորհիվ մնաց կանգուն՝ չդառնալով պետության սպասավոր։ Նշենքն որ Տիխոն պատիրարքը բացահայտ քննադատել է խորհրդային իշխանությունների՝ եկեղեցու, հոգևորականության և հավատացյալների դեմ ուղղված քաղաքականությունը և հավատի համար հալածանքների ու Եկեղեցու միասնության պահպանելու համար սրբադասվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից։

Պատրիարք Շենուդա Երրորդ-ընդդիմություն բռնապետ Սադաթին

1981 թ․ Եգիպտոսում իշխանություն ու եկեղեցի հարաբերությունները սրվեցին։

Պատրիարք Շենուդա Երրոդը, լինելով ազգի խիղճը, քննադատեց նախագահ Անվար Սադաթի բռնաճնշումները, սահմանադրության խեղաթյուրումը և քաղաքական վերարտադրության նպատակով ձեռնարկված ապօրինությունները։ Պատրիարքը կոչ էր անում ազգային միասնության, արդարության ու խաղաղության։

Սադաթը, տեսնելով եկեղեցու ազդեցությունը ժողովրդի վրա, ի պատասխան չեղարկում է 1971 թ․ հրամանագիրը, որով Շենուդա Երրորդը ճանաչվել էր որպես պատրիարք։ Նա պատրիարքին տեղահանում է Վադի Նաթրունի մենաստան՝ փորձելով մեկուսացնել։ Սակայն Ղպտի քրիստոնյաները չեն ճանաչում նախագահի այդ որոշումը, շարունակում են հավատարմություն ցուցաբերել իրենց հոգևոր հորը։ Շենուդայի հեղինակությունը մնում է անսասան, և երբ Սադաթը սպանվում է, նրա իրավահաջորդ Հոսնի Մուբարաքը վերականգնում է պատրիարքի բոլոր իրավունքները։ Այս պատմությունը հիշեցնում է, որ ճշմարիտ հոգևոր առաջնորդին հնարավոր չէ լռեցնել՝ նույնիսկ բռնապետական ռեժիմի պայմաններում։ Շենուդա Երրորդ պատրիարքը՝ ի տարբերություն իր հալածիչների, դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի սիրված ու ավելի հեղինակավոր։ Նրա կերպարը դարձավ ժողովրդի կամքի և հավատքի հաղթանակի խորհրդանիշ։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս՝ ճշմարիտ հոգևոր առաջնորդը, երբ հետապնդվում է ճշմարտության համար, ոչ թե կորչում է, այլ լուսավորվում է ժողովրդի աչքում։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ-իշխանության թիրախը մեր օրերում

Մեր ժամանակներում՝ ՀՀ-ում ևս, Եկեղեցու նկատմամբ աննախադեպ և կազմակերպված հարձակումների ականատեսն ենք։ Հանրային պիտակավորումներ, զրպարտիչ քարոզչություն և եկեղեցու հեղինակազրկման փորձեր։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը բարձրաձայնում է ազգային արժեքների և քրիստոնեական գաղափարախոսության ոտնահարման փաստերը՝ քննադատելով երկրի իշխանությունների որոշ գործողություններ, որոնք առնչվում են համազգային նշանակություն ունեցող իրադարձություններին, ազգային ինքնության պահպանմանն ու հասարակական բարոյականության խաթարմանը։

Հետեւանքը՝ իր դեմ ուղղված հսկայական տեղեկատվական արշավ, պետական քարոզչամեքենայի միջոցով իրականացվող վարկաբեկման գործողություններ։ Ինչպես Բոնիփակիոս Ութերորդ Հռոմի Պապը, Տիխոն ու Շենուդա պատրիարքները՝ Գարեգին Երկրորդը ևս այսօր ենթարկվում է հալածանքի՝ հանուն համազգային հիմնախնդիրների բարձրաձայնման, հանուն ճշմարտության և հանուն Եկեղեցու ինքնիշխանության։

Եզրակացություն․

Պատմությունը մշտապես վկայում է, որ ճշմարտությունն անզիջում բարձրաձայնող և ազգային ու հոգևոր արժանապատվությունը պաշտպանող հոգևոր առաջնորդները հաճախ դառնում են քաղաքական ճնշումների թիրախ։ Սակայն, միևնույն ժամանակն, պատմությունն ապացուցել է մեկ անբեկանելի ճշմարտություն՝ իշխանություններն անցողիկ են, իսկ Եկեղեցին՝ մնայուն։ Հռոմի Պապ Բոնիփակիոս Ութերորդը, Համայն Ռուսիո պատրիարք Տիխոնը, Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Շենուդա Երրորդը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ չորս հոգևոր առաջնորդներ, չորս տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ, բայց՝ միևնույն աստվածահաճո առաքելությամբ՝ հանուն հավատի, արդարության և աստվածային ճշմարտության։

Քաջ հովիվները որպես ամուր ժայռ կանգնել են, կանգնում են և կշարունակեն առաջնորդել իրենց Եկեղեցիները՝ որքան էլ հուժկու լինեն այն ալիքները, որ հարվածել և հարվածում են նրանց»,- նշված է Տեր Արարատի հոդվածում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ Պակիստանը, հաղորդագրություններ են...

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ «Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում...

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել, պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ի վիճակի ենք ոչնչացնել այս ամբողջ վայրը։ Մենք չենք ուզում դա անել», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Իրանի մասին հարցին։ Նա...

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 188,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Նախնական տվյալներով...

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և...