Չմասնակցե´լ Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարան արշավելու ծրագրին. ՀՅԴ ԳՄ կոչը

21 Հուլիսի, 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։

«Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը: Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե´լ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե´լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնա´լ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։

Պահանջում ենք․

— ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ,

— ՀՀ ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։

Սիրելի´ հայրենակիցներ, ՀՀ քրեական օրենսդրության համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս նախապատրաստվող կամ իրականացվող ծանր հանցագործությունները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Դիմում ենք հավատավոր մեր ժողովրդին․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ինքնության առանցքային հենասյունն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյությունը։

Հայոց եկեղեցու շնորհիվ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի´ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովվապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշավը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին: Փորձ է արվում ճնշել բոլոր հնարավոր այն օջախները, որոնք որևէ ձևով կարող են իրեն դիմադրություն ցույց տալ: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ...

Ռուսական բազան կհեռացվի՞․ «Կարճ ասած»

  2025 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հանդիպում է ունեցել․ թեման հիմնականում Ուկրաինան էր։ Անցել է 1 տարի այդ «լավ» հանդիպումից,...