Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

20 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․

— Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում քննարկվում էր հայտնի զեկույցը, որի շրջանակում Դուք անդրադարձել էիք Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների ազատազրկմանը։ Ի՞նչ իրավիճակ է այսօր։

-Դեռևս սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում, երբ ընթանում էին ԵԽԽՎ հայտնի զեկույցի շուրջ քննարկումները, իմ ելույթը սահմանված կարգով հրապարակվել էր։ Դրանում հստակ արձանագրել էի, որ Հայաստանում ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի առաջնորդները զրկված են ազատությունից՝ կոնկրետ քաղաքական հրահանգներով։ Այս ամենը շարունակվում է մինչ օրս։ Այսինքն՝ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներն ընդհանրապես գոյություն չունեն այս գործերով։

Հենց այս ամենը կրկին փաստում է, որ ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած՝ Հայաստանի իշխանություններից ընտրովի հետապնդումները դադարեցնելու պահանջը շարունակում է արդիական մնալ։ Այս ամենը բացասաբար է ազդում մեր պետության միջազգային հեղինակության վրա և ժողովրդավարության հետընթաց է։

-Հոկտեմբերի 20-ին պետք է քննվեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունները։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, արդեն որպես իրավաբան։

-Ընդհանրապես, նույն օրը, փաստացի նույն ժամին, հայրն ու որդին, որոնց առաջադրված են տնտեսական բնույթի մեղադրանքներ, ընդ որում՝ փաստացի վաղեմության ժամկետի անցմամբ, պետք է մասնակցեն կալանքի երկարաձգման միջնորդությունների քննությանը։ Սա անկեղծորեն եմ ասում՝ մեծ փորձառություն ունեցող իրավապահներին հարցնելու դեպքում, երևի, նման դեպքի մասին լսած չեն լինի։ Առհասարակ, արդարության և արդարադատության հիմքը մարդասիրությունն է։ Նույնիսկ քաղաքական պատվերը պետք է բախվի մարդասիրության պատնեշին, բայց այսօր ճիշտ հակառակն է։

Քանի որ ակնհայտ է այս ամենի քաղաքական ուղիղ բաղադրիչը, հենց նույն կալանքով և դրա պահպանման վճռականությամբ ընդգծվում են քաղաքական հետապնդման բոլոր վավերապայմանները։

-Դատախազության հիմնավորումները, թե ինչու պետք է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները շարունակեն մնալ կալանքի տակ, համոզի՞չ են:

-Դուք և մեր հասարակությունը չեք լսել գոնե մեկ տվյալ, թե ինչու պետք է դատավարական մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած անձինք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյանը, որոնք մշտապես ՊՊԾ ծառայողների հսկողության ներքո են բնակվում, ընդհանրապես չպետք է կալանավորվեին, առավել ևս՝ ինչու հիմա պետք է քննարկվի կալանքի երկարաձգման հարցը։
Չենք լսել, քանի որ հստակ է՝ դրանք չկան։ Ակնհայտ է՝ սա քրեական դատավարության մասին չէ, սա իրավունքի մասին չէ։ Սա քաղաքական ռեպրեսիվ մեխանիզմ է, որը ժողովրդավարության հետ առնչություն չունի։

Նմանատիպ նյութեր

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Այսպիսի, ոչ պատահական ու իրար վրա, թարմ ու հիմնականում ժամկետանց, որոշ դեպքերում պոստանովոչնի տեսանյութեր էլի կլինեն այս մի քանի ամսվա ընթացքում։ Ինչո՞ւ։ Որովհետև կա առաջադրանք, այս անգամ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան...

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության, հայտարարել է Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ «Հաճախ կարելի է լսել նման արտահայտություն՝ եկեղեցին ընդունում եմ, բայց եկեղեցականներին՝ ոչ։  Հարց է առաջանում՝ կարո՞ղ է եկեղեցին լինել առանց հոգևորականության»,-...

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։ Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք...

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ալֆա նյուզ»-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների...

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի...