«Պրիվետ Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ես մեր տանն եմ եղել․ դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո և ըստ էության իմ թիկնազորը այլևս այդ սրճարանը պահպանող օբյեկտ չէր, ես այնտեղ չէի:
Ինչ վերաբերում է «Պրիվետ Ռոբ» դիմելուն. մայրս ինձ նույնպես Ռոբ էր ասում, տիկին Բելլան, մանկության ընկերներս այդպես են դիմում։ Ես խի՞ պետք է դրանից նեղանայի։ Դա հիմարություն է։ Միջադեպի մասնակիցը անմիջապես ազատվել է աշխատանքից և ներգրավվել դատական գործընթացում։ Ես չգիտեմ էլ, թե իշխանություններն էլ ինչպես պետք է արձագանքեին»,— նշեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։





