6 անձ կալանավորվել է, 1-ի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՔԿ-ից։
Քրեական վարույթը նախաձեռնվել էր Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի խոչընդոտման դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։




