Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գործողությունը Հորմուզի նեղուցում պարտադիր չէ, որ ներառի առևտրային նավերի ուղիղ ուղեկցում։
ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են տրամադրել տեղեկատվություն ամենաանվտանգ և չականապատված ծովային ուղիների մասին, հայտնում է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ազատություն» նախագծի շրջանակում կներգրավվեն նաև շուրջ 15 հազար զինվորական և ավելի քան 100 միավոր ավիացիա, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Միևնույն ժամանակ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովում հայտարարել են, որ նեղուցում նավագնացության նկատմամբ ցանկացած ամերիկյան միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։






