Բժշկական ապահովագրության այս մոդելը չի աշխատելու. տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ. քաղտեխնոլոգ

19 Դեկտեմբերի, 2025

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակությունը վաղուց ոչ ռացիոնալ է դարձել…
Բժշկական պարտադիր ապահովագրության մասին առայժմ ոչ ոք չի խոսում, որովհետև դեռ ոչ ոք՝ այդ թվում այդ համակարգը ներդրողները, պատկերացում անգամ չունեն, թե ինչպես է դա աշխատելու: Իրականում, մեր նման ծերացող հասարակությունների համար, բժշկական ապահովագրությունն անհրաժեշտություն է: Խնդիրը կառավարման մոդելի մեջ է:

ԱԺ-ում ընդունած նոր օրինագծի համաձայն, փաստացի ստեղծվում է նոր ՊետԱպ (պետական ապահովագրության կազմակերպություն): Աշխարհի՝ այդ թվում ԽՍՀՄ փորձը ցույց է տվել, որ ապահովագրական ոլորտի պետական կազմակերպությունները ոչ միայն կոռուպցիայի բուն են դառնում (սա ինչպես ասում են դժբախտության կեսն է), այլև փաստացի որևէ գործ չեն կարողանում անել: Վստահ եմ, որ այս մոդելը չի աշխատելու:

Եվ այդ չաշխատելու հետևանքով տուժելու են տասնյակ հազարավոր թոշակառուներ և սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ: Բայց դա մոտակա ապագայում… Իսկ հիմա դա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք չի իմանում ինչպես է դա աշխատելու և ոչ մեկ չի պահանջում բացատրել, թե ինչպես է աշխատելու այդ մեխանիզմը… որովհետև, ինչպես արդեն նշեցի, մենք դարձել ենք ՈՉ ՌԱՑԻՈՆԱԼ»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համաձայնագիր է վավերացվում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Օրակարգը՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...