Բուլղարիայի Հայոց Թեմն արձագանքել է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տեղ գտած հրապարակմանը

18 Դեկտեմբերի, 2025

Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը հայտարարությամբ է հանդել եկել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տեղ գտած հրապարակմանը։

«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե, իբր, «Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։

Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում է Թեմական Խորհրդի բոլոր անդամների ամբողջական կամքը, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում այս առթիվ հրապարակավ հայտնել մեր անհամաձայնությունը նշված կայքում արտահայտված մտքերին։

Դատապարտելով նմանատիպ երևույթները՝ վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունն ու զորակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ի դեմս հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ստորագրողներ՝

  • Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ
  • Հոգևոր դաս — ԲՀԹ
  • Պլովդիվի «Սուրբ Գևորգ», , Բուրգասի «Սուրբ Խաչ», Ռուսեի «Սուրբ Աստվածածին», Պազարջիկի «Սուրբ Ստեփանոս», Խասկովոյի «Սուրբ Ստեփանոս», Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին», Սլիվենի «Սուրբ Ստեփանոս», Յամբոլի «Սուրբ Հակոբ» եկեղեցիների Եկեղեցական վարչություններ
  • «Բուլղարիայի Հայ Համայնք» ասոցիացիա
  • «Հայ Դատ» Բուլղարիա
  • Բուլղարիայի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
  • ՀԲԸՄ Սոֆիա
  • ՀԲԸՄ Վառնա
  • ՀԲԸՄ Բուրգաս
  • «Հայ Օգնության Միության» Բուլղարիայի շրջանային վարչություն
  • ՀՄԸՄ — Սոֆիա, Բուրգաս և Ռուսե
  • «Երեւան» մշակույթային ընկերակցություն- ք․ Պլովդիվ»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով․ հայտարարություն

Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով․ հայտարարություն

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ. «Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս Ձերդ Սրբություն, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Վիեննայի ակումբի նախագահները, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության...

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ զոհ կա

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են «MAN» բեռնատարն ու «Opel»-ը․ զոհ կա

Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։ Ինչպես...

Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ․ Հրայր Կամենդատյան

Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն պնդումը, թե «եթե Սուրեն Պապիկյանը հեռանա՝ տեղը դնելու մարդ չկա, կամ ով էլ գա՝ ավելի վատն է լինելու», ոչ միայն սնանկ է, այլև պետականամտության լիակատար բացակայության ապացույց։ Սա կեղծ ու վտանգավոր թեզ է, որով փորձ...

Աստված ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք․ Տեր Ռուբենը՝ երիտասարդներին

Աստված ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք․ Տեր Ռուբենը՝ երիտասարդներին

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների, որոնց միավորել էին քրիստոնեական հավատքն ու Հայ Եկեղեցու հանդեպ սերը։ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում ուխտավոր երիտասարդները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին՝ աղոթքով և Սուրբ...