Բռնաճնշումների, ծեծի, սեքսիզմի պայմաններում այսօր կկայանա Ժողովրդավարության ֆորում. «Ժողովուրդ»

23 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Երեւանում կանցկացվի ժողովրդավարության ֆորումը, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է։ Ֆորումը տեղի է ունենալու Մատենադարանի նոր մասնաշենքում։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական տարածաշրջանի ավագ տնօրեն Մարիամ Լանսկոյը։
Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, պանելային քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է եւ խոսելու է Հայաստանում ժողովրդավարության որակի, առկա մարտահրավերների եւ ցուցիչների մասին։ Քննարկումներին, եվրոպացի ներկայացուցիչներից բացի, մասնակցելու են նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ Մարիամ Գալստյանը։
Սակայն ուշագրավ է, որ ժողովրդավարության մասին խոսակցությունները տեղի են ունենալու մի միջավայրում, որտեղ իրականության հետ համեմատությունը բավականին հակասական պատկեր է ստանում։

Մասնավորապես, հիշեցնենք, որ արդեն երեք ամիսից ավելի է կալանքի տակ է «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը՝ ընդամենը երկու րոպեանոց ուղերձի համար։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը եւս շարունակում է մնալ կալանքի տակ՝ հարցազրույց տալու պատճառով։

Բագրատ սրբազանի գլխավորությամբ ձերբակալվել են երկու տասնյակ անձինք՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, բայց մինչ օրս հստակեցված չէ՝ ով, երբ եւ ինչպես էր պատրաստվում իրականացնել այդ ենթադրյալ գործողությունը։

Միայն 2025թ. ընթացքում լրատվամիջոցների դեմ արդեն ներկայացվել է 37 հայցադիմում եւ պահանջվում է ընդհանուր առմամբ 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում։

Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ դահլիճում ենթարկվում են բռնության գլխավոր դատախազի աչքի առաջ:

Ընդդիմադիր պատգամավոր կնոջ հանդեպ իշխող ուժի քարտուղարը թույլ է տալիս այլասերված արտահայտություններ:

ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում անպատիժ։

Ընդդիմախոսին ծեծի են ենթարկում դիմակավորված անձինք:

Քաղաքացուն, ըստ ահազանգի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ցուցումով առեւանգում եւ ծեծում են՝ նրա «թասիբը պահելու» համար։

Այս իրողությունների պայմաններում Հայաստանում այսօր հերթական անգամ անցկացվելու է ժողովրդավարական ֆորումը. իրապես, սա նոր որակ է ժողովրդավարության մեջ։
Թերեւս այս հարցերը կքննարկվեն այդ ֆորումի ընթացքում»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...