ԲԴԽ-ն դարձյալ խախտել է դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքը. ՍԴ. «Հետք»

31 Հուլիսի, 2025

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. հուլիսի 29-ին որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով, գրում է Hetq.am-ը։

ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դարձյալ խախտել է Դ. Հարությունյանի իրավունքները՝ նոր հանգամանքի հիմքով չվերանայելով դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը պարտադիր լիազորություն է, ԲԴԽ-ն չի կարող այն հայեցողական կիրառել, եթե վերանայելու որոշում կայացրել է ՍԴ-ն:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ:

2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանը միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

Հարկ է նշել, որ դատավորների կարգապահական գործերի քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։

Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործը դռնփակ քննելու, ինչպես նաև՝ իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայությամբ: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։

ԲԴԽ-ն 2024թ. հոկտեմբերի 18-ին որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել են դատավորի լիազորությունները։ Պատճառաբանությունն այն է, որ ՍԴ-ն ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին արձանագրել, այլ անդրադարձել է նրա լսված չլինելու և գործի քննության հրապարակայնությանը:

ՍԴ-ն 2025թ. հուլիսի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը:

«Տվյալ դեպքում Խորհուրդը պարտավոր է վերացնել իր համապատասխան որոշումը և կայացնել նոր որոշում՝ հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումները պետք է համահունչ լինեն Սահմանադրությանը և դրանում ամփոփված սահմանադրական արժեբանությանը. հակառակ պարագայում՝ Խորհրդի համապատասխան որոշման հիմքում կշարունակի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը»,-նշված է ՍԴ որոշման մեջ:

ՍԴ-ն նշել է նաև, որ ԲԴԽ-ին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը:

«Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը»,-նշել է ՍԴ-ն:

Այս որոշմամբ ևս ՍԴ-ն հայտնել է, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...