Բայց ինչո՞ւ սեթևեթել, կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու հանգիստ «կառավարեք» «Երկրի հակառակ կողմի» արժեքներով․ Լիլիթ Գալստյան

13 Մարտի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը. «Կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու ուրացման մանիֆեստով կառավարեք երկիրը․

Օրեր շարունակ՝ ի պատասխան հանրային ընդվզումի, թե ինչու են աշխատանքից ազատել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, Փաշինյանն այսօր առանց սեթևեթանքի, անթաքույց և թրքաբույր ցինիկությամբ հայտարարեց․ «Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն և խնդրել, որ ցեղшսպանության թանգարանի տնօրենը հրաժարական տա»։
Ամեն օր մտածում ես, թե խելագարության կանխավարկածի հնարավոր ռեսուրսները սպառված են, բայց՝ ոչ։ Կարծես հատուկ կուրս է որդեգրված՝ ոչ մի օր առանց նվաստացնելու մեր արժանապատվությունն ու հիշողությունը, առանց պղծելու Սահմանադրությունը, Կառավարության ծրագիրն ու ՀՀ օրենքները․․․։
Այն, որ Հայաստանն իր կառավարման բնույթով վաղուց մեկ անձի ձեռքում կենտրոնացած, Բաքվին ու Անկարային ծառայող, ավտորիտար ռեժիմ է՝ ակնհայտ է․․․
Եվ, այդուհանդերձ, մեր ազգային ողբերգությունների և ամոթի գեներատոր քպ-ն՝ իր առաջնորդի գլխավորությամբ, երկիրը կառավարում է Օրենքի ուժ ունեցող, Աժ կողմից հաստատված կառավարության (2021-2026 թթ.) ծրագրով, որի Արտաքին քաղաքականության բաժինը հետևյալ հաստատումով է սկսվում․
«1.1 Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը»:
Կառավարության գործող ծրագրում 16 անգամ հիշատակված է Արցախը՝ Շուշի, Հադրութի դեօկուպացիայից մինչև անվտանգության երաշխավորություն․․․։ Մասնավորապես՝ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին․․․սա պիտի ծառայի հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում»։
Այս ամենն, այդ թվում Եվրոպական պառլամենտում հնչած ազգային ՈՒՐԱՑՄԱՆ մանիֆեստը, ոչ միայն այն մասին է, որ երկրի ղեկավարը պարզունակ պատկերացում և գիտակցում չունի իր պարտականությունների, ՀՀ սահմանադրության կամ օրենքի մասին, այլ նաև այն մասին՝ որ իրացվում է Հայաստանի վիլայեթացման ծրագիրը։
Միացրեք այս օրերին բացահայտված Էպշտայնի ֆայլերի հակահայկական ծրագրերը, ադրբեջանաթուրքական APOLLO ծրագրի մանրամասները՝ Հայ Դատի դեմ քպ պատգամավորի և քպ շրջանակների հանձնառությունները, և ամեն բան՝ այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ թշնամական արշավանքն, ավելի քան պարզ կդառնա։
Բայց ինչո՞ւ սեթևեթել, կառավարության ծրագիրն էլ դենոնսացրեք ու հանգիստ «կառավարեք» սեփական հրովարտակներով, հանձնառություններով, «Երկրի հակառակ կողմի» արժեքներով․․․․ ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենք․․․ի՞նչ բարոյականություն․․․
Սիրելի զտարյուն հայեր, ընտրությունն ու բևեռներն ավելի քան հստակ են, քաղաքակրթական վեկտորները բացահայտ՝ պահում ենք հայկական ինքնությունը, թե՞ հանձվում թրքացման մսաղացին․․․
Հ․Գ․ Դավադրապաշտությամբ երբեք չեմ տառապել․ հիմա բոլոր արդարացված հիմքերն ունեմ մտածելու, թե ինչու է վանդալիզմի մեթոդաբանությամբ «վերականգնվում» Ցեղասպանության հուշահամալիրը․․․»։

Նմանատիպ նյութեր

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...