Բարձրաստիճան որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28 Սեպտեմբերի, 2025

Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է

Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում էր խիստ անձնականի, կարոտի, սպասումի հետ։ Բայց դա իմ անձնականն է, այժմ բարձրաձայնվող հարցիս հետ կապ չունի։ Թեեւ, առերեւույթ կապ չունի։

Գործ ունենք ուրացման հետ։

Առավոտվանից ցավով բոլորն արձանագրում էին՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց։ Դե, առաջին հերթին ու թերեւս ՔՊ վարչության անդամ դառնալով ուրախացած Սուրեն Պապիկյանից էլ ակնկալիք չունեի։

Բայց անհամբեր սպասում էի երեկոյան 20։30-ի «Զինուժին», եվ ահա հարկատուների գումարներով հեռարձակվող «Զինուժը» հերթական անգամ ուրացավ մեր նահատակներին։ Թերեւս ասեն. գոհ լինենք, որ ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի 2252-րդ տարելիցի օրը հեռարձակված «Զինուժի» քառ լռությանը հակառակ այսօրվա թողարկմանը համարձակվեցին հայտնել, որ լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը, հավերժ փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Միայն։ Այսքանը։

Պաշտպանության նախարարության գեներալները, գնդապետները, սպաները վախեցան իրենց նահատակված զինակիցների, շատ հաճախ հրամանատարների, ենթակաների մասին մեկ բառ ասել։

Շեֆը արգելել է, որին էլ արգել է Բաքվի շեֆը։

Սրան խաղաղություն չեն ասում, սա կոչվում է ուղղակի օկուպացիա, երբ անգամ քո Բանակի նահատակների, հերոսական դրվագների մասին քո բանակի գլխավոր հաղորդման ընթացքում արգելում են խոսել։

Թե չէ ձեր հեքիաթները՝ բարեփոխված բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ինքնիշխանություն, հանրապետություն։

Անպայման խորհուրդ կտամ դիտել «Զինուժի» այսօրվա եթերը՝ փողի մասին, միայն փողի մասին, երբ զոհերին չեն հիշում, բայց հիացական մի ամբողջ ռեպորտաժ են անում մարզական հաղթանակի մասին։

Դիտեք ու կհամոզվեք՝ Բաքվից ասել են Նիկոլին՝ լուծարել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը։

Իսկ այսօր պաշտոն ունեցող բարձրաստիճան զինվորականներն ավելի լավ է իրենց հանդերձանքի գույնը փոխեն ու դարձնեն վարդագույն, իսկ տարբերանշանների փոխարեն կախեն բանտիկները։ Դրան ավելի են արժանի։

ՀԳ. մինչ գրում էի այս տողերը, սկսվեց Հանրայինի լուրերի թողարկումը, բնականաբար, այս դեպքում էլ՝ իմիջիայլոց մի քանի բառ։

Այստեղ միայն Նիկոլն էր ու նրա մանիպուլիացիան»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...