Բարձր լեռներից՝ Ձեր բաժակ․ ինչպե՞ս է «Երեմյան»-ը փոխում կաթի մասին մեր պատկերացումները

10 Հուլիսի, 2025

Բարձր լեռների մաքրությունը, ալպյան մարգագետինների կենարար ուժը և մարդկային նվիրումը՝ այս ամենը միավորվում են «Երեմյան» ընկերությունների խմբում՝ ստեղծելով կաթնամթերք, որն իր տեսակով եզակի է ամբողջ տարածաշրջանում։

Արդեն շուրջ երկու տասնամյակ «Երեմյան»-ը նոր էջ է բացում Հայաստանի գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում՝ ձևավորելով նոր մշակույթ, որտեղ սնունդը սկսվում է սերմից և ավարտվում՝ ձեր սեղանին։ Եվ սա պարզապես գեղեցիկ խոսք չէ․ «Սերմից՝ սեղան» հայեցակարգը կենսագործվում է մոլեկուլային ճշգրտությամբ՝ վերահսկելով ամբողջ շղթան՝ սերմնացանից մինչև փաթեթավորված կաթնամթերք։

Ի՞նչ է մաքուր կաթը՝ ըստ «Երեմյան»-ի

Մաքուր կաթը սկսվում է սերմից։ Ընկերությունն իր սեփական դաշտերում աճեցնում է բարձրակարգ անասնակեր՝ կանաչ առվույտ և եգիպտացորեն, որոնք սիլոսացվում են՝ պահպանելով սննդային արժեքն ու թարմությունը։ Արդյունքում՝ տոհմային կովերն ունեն բարձրորակ սնունդ ամբողջ տարվա ընթացքում և տալիս են անարատ, վիտամիններով հարուստ, առողջարար կաթ։ 

Խելացի ֆերմաներ՝ բարձրությունը՝ 2000 մ և ավել

Երբ ֆերման գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 2000 մ բարձրության վրա, բնությունը դառնում է քո դաշնակիցը։ Ջերմուկում և Տաշիրում գործող «Երեմյան»-ի խելացի ֆերմաները հենց այդպիսին են․ մաքուր օդ, զուլալ ջուր և իդեալական միկրոկլիմա։ Այստեղ ամեն կով անհատական «անձնագիր» ունի․ նրա առողջությունն ու սնուցումը վերահսկվում են իրական ժամանակում՝ խելացի մոնիտորինգային համակարգով։

40 տեղանոց ավտոմատ կիթը յուրաքանչյուր ժամում կարող է կթել 250 կով՝ առանց սթրեսի, առանց աղմուկի, առանց կաթի որակի որևէ վնասի։ Իսկ փակ շղթայի համակարգը նշանակում է՝ ոչ մի շփում արտաքին միջավայրի հետ․ մաքուր կաթ՝ անմիջապես գործարան։

Գործարանը համապատասխանում է ժամանակակից բոլոր ստանդարտներին և Հայաստանում կաթնամթերքի միակ գործարանն է, որն ունի FSSC22000 սերտիֆիկատ և մանկական կաթի վկայական։

Համը՝ գիտական ճշգրտությամբ

Երեմյան կաթնամթերքի գործարանում կաթը ենթարկվում է մանրակրկիտ լաբորատոր հետազոտությունների՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ։ Միայն դրանից հետո այն շշալցվում է ապակե տարաներում՝ անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմար վերամշակման համար։ Իսկ հատուկ բեռնատարները, պահպանելով իդեալական ջերմաստիճան, առաքում են այս առողջարար կաթն ու կաթնամթերքը դեպի ընկերության ֆիրմային խանութներ և Երևանի սուպերմարկետներ։

Ցուցանիշները երբեք չեն ստում

  • 2 խելացի ֆերմա՝ Ջերմուկում և Տաշիրում
  • 850 հա մշակվող հող
  • 2500 գլուխ խոշոր եղջերավոր, որից 1500-ը կթու կով
  • 6000 քմ արտադրական տարածք
  • 10 մլն լիտր անարատ կաթ
  • Ավելի քան 60 անուն առողջարար կաթնամթերք

Արդյունքում՝ դուք ստանում եք ոչ միայն «Ա կարգի», գլյուտենազերծ, մեկ աղբյուրից ստացվող կաթ, այլ մի ամբողջ փիլիսոփայություն՝ վստահություն, որ ամեն կում՝ ձեր երեխայի բաժակում կամ առավոտյան սուրճի մեջ, իրականում՝ բնական հարստություն է։

Նմանատիպ նյութեր

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Կատարի բնական գազ տեղափոխող լցանավը

Կատարի սեփականություն հանդիսացող «Ալ Ռեքայաթ» լցանավը, որը բնական գազ էր տեղափոխում, հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցից դուրս գալիս։ Bloomberg-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին՝ Օմանի Լիմայից մոտավորապես 15 կիլոմետր արևելք։...

10.000-ից ավելի աշխատակիցներ դարձել են գործազուրկ․ Իվետա Տոնոյան

  «Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև այն տևեց շուրջ 13 ժամ։ Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն...

Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Բադալյան

Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների...

Գործ ունենք քաղաքական պատվերի ու հրահանգի հետ․ Մենուա Սողոմոնյան

  «Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական պատվերի ու հրահանգի հետ: Հայաստանում Գագիկ Ծառուկյանը միակ խոշոր գործարարը չէ: Բոլոր այն խոշոր գործարարները, որոնք կամ լուռ են, կամ աջակցում ու գումարներ են փոխանցում, օրինակ՝ «Իմ քայլը»...