Բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

18/03/2025 11:16

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայկական Զինված ուժերի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին.

«Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։

Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»։

Կենտրոնական բանկի նախագհը՝ 7,1 %-ոց եվրապարտատոմսերի մասին

ԱՄՆ-ն 10 տարի տևողությամբ պարտքը շուկայից վերցնում է տարեկան 4,3 տոկոսով, Հայաստանի կառավարությունը այդ պարտքը վերցնում է 7,1 տոկոսով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության...

Սպասելիք չունեմ այս կառավարությունից, բայց այսօր պետք է լուծվի մեր հարցը․ արցախցի

    Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ՝ նշելով, որ չեն ստացել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված...

Տիգրան Ավինյանը մասշտաբային ստախոս է. Զարուհի Փոստանջյան

«Խոսքս ուղղում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Բաբայանին․ ես ձեզ բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Ես չգիտեմ՝ այս պահին դուք ինչ եք անում, բայց Երեւանի...

Ոչ մի աջակցություն չենք ստացել, մի կոպեկ էլ չենք ստացել. Արցախցի

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ՝ նշելով, որ չեն ստացել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված աջակցությունը:...

Որքան քաղաքապետարանի բյուջեի թիվը աճում է, այնքան աճում է մսխումը, վատնումը և վատ արդյունքները․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ ՔՊ-ն՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, ձախողել է Երևանի կառավարումը։ «Եթե անգամ Նիկոլ Փաշինյանն է ԱՆԻՖ-ը որակում ձախողում և...

Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքային իշխանությունը խուսափեց տրանսպորտի գնի քննարկումից։ Այս մասին քաղաքապետարանի նիստերի դահլիճից հայտնել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ով ավագանու այսօրվա նիստում պետք է ներկայացներ տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը։ «ՔՊ և...

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունեց արցախցիների վերադարձի մասին նախագիծը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը...

Եթե սահմանադրությամբ Փաշինյանը վարչապետ չի, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր․ Արծվիկ Մինասյան 

Եթե բերում են մի պայմանագիր, որը խախտում է Սահմանադրության հիմնարար մոտեցումները, արժեքները, այդ պայմանագիրը ըստ Սահմանադրության չի կարող վավերացվել։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան»...

Ես չեմ ստացել ոչ մի աջակցություն՝ ո՛չ 100-ը, ո՛չ 50-ը, ո՛չ 40+10-ը, թոշակս էլ են կտրել. Արցախցի