Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած»

18 Մարտի, 2025

Մինչ Հայաստանի իշխանությունը ոգևորված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտով, մինչ ՔՊ-ական պատգամավորը հայտնում է, թե սիրով կգնա Բաքու ման գալու, մինչ կառավարությունը Հայաստանի հարկատուների փողերով թուրք լրագրողների է բերում Հայաստան, որ հետ գնան վատ ռեպորտաժներ սարքեն, ՊՆ-ն օրը տաս անգամ հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությւոնները, թե հայկական բանակը խախտել է հրադադարը։ Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտել են ու խոսում են էն մասին, որ խաղաղություն չի կարող լինել, Ադրբեջանի արտգործնախարարը երեկ էլ ասում էր, որ խաղաղությւոնը հեռու է։ Այս պահին խիստ անհանգստություն կա սահմանի վերաբերյալ, ամեն օր ճնշումներ են գործադրում՝ հրադադարի խախտման մասին կեղծ լուրերով։ Ցավոք պետք է արձանագրենք, որ մենք սահմանային անվտանգություն չունենք ու տեսանելի ապագայում չի էլ սպասվում։ Հայաստանի սահմանային վիճակը, գյուղերի ձևը, դիրքը փոխվել է պատերազմի ու հետագա հանձնումների արդյունքում ու չես կարող ասել, թե որևէ մի տարածք ամրացվել է, պաշտպանված է։ Տավուշն այսօր ամբողջությամբ թշնամու տեսադաշտում է, ու Աստված մի արասցե՝ լարվածության դեպքում հազարավոր բնակիչներ ռեալ վտանգի տակ են հայտնվում։ Նույն Տավուշը, որտեղ մարդամեկն ասում էր՝ ուրախացեք, որ 50 մետր այն կողմ թուրքն է։

Լավ, Ադրբեջանի հետ սահմանին անվտանգութուն ապահովել չեն կարողանում, թույլ են, ի՞նչ կա անվտանգային մյուս միջավայրերում։ Նիկոլն էր ասում չէ՞, վայն եկավ տարավ էն ազգին, որի անվտանգության գլխավոր երաշխիքը բանակն է։ Հիմա ՀՀ քաղաքացին ի՞նչ անվտանգային միջավայրում է ապրում։ Բանակից էս կողմ գամ։ 2024 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանից՝ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի, սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է եղել։ 3 ամիս անցել է ու չգիտենք՝ փորձ է եղել, թե հատում, ինչ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Ու ընդհանրապես չգիտենք, թե ՀՀ սահմանը այ էդպես ապօրինի կերպով որքան են հատում մեր թշնամիները։

Սահմանից էս կողմ գանք, մտնենք երկրի ներս․ սահմանը անվտանգ չէ, իսկ երկրի ներսում անվտա՞նգ է քաղաքացին։ Երեկ՝ մարտի 17-ին, 2 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացած, մյուսը՝ վիրավոր․ սպանությունը եղել է դպրոցի հարևանությամբ։ Դրանից մեկ օր առաջ Երևանում՝ Սարի թաղում, հնչել են կրակոցներ, կա զոհ ու վիրավորներ։ Դրանից մեկ օր առաջ կարդում ենք՝ 17-ամյա պատանին դանակահարել է 19-ամյա պատանուն։ Սա մեր ամենօրյա լրահոսն է, օրը մի քանի անգամ։ Երկրի ներսում քաղաքացին անվտանգ ու ապահով չէ, որովհետև կարող է կա՛մ իր վրա հարձակվեն, կա՛մ իր աչքի առաջ ուրիշին սպանեն, ու դա տեղի ունենա դպրոցի մոտ։ Հազարից մեկ կարող ես կարդալ, որ ոստիկանությունը այսինչ դեպքը կանխել է։ Բայց կարող ես կարդալ, որ ոստիկանները հենց մասնակից են հանցագործության։

Երեկ իմացանք, որ Վանաձորում թալանել են արցախցիների վարձակալած տունը, իսկ ոստիկանությունը տուժողի բարեկամին են տարել, ծեծել ու պահանջել, որ իր վրա վերցնի ավազակային հարձակումը։ 6 ոստիկան ծեծել են երիտասարդին ու պահանջել իր վրավերցնի։ 7 ժամ անց բաց են թողել ու հրամայել ոչ մեկին չասի։ Այդ երիտասարդն էլ 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակից է։ Սա ինչու եմ շեշտում․ որովհետև կարող է մարդ թուրքի դեմ պատերազմում չզոհվի, բայց գա խաղաղ ժամանակ զոհ գնա ոստիկանության գործողություններին։ «Բարեփոխված» ոստիկանությունը մարդկանց գլխին սարքում է։ Տուն-տեղ կորցրել է, հիմա ասում են՝ դե մեկ ա բան չունես, արի գնա բանտ նստի։ Քրեական գործը, որ հարուցել են, վստահ եմ՝ կարճելու են, ու ոստիկաններին ազատեն պատժից, ինչպես եղել է բոլոր մյուս դեպքերում, երբ բռնություն են կիրառել պատգամավորի նկատմամբ, փաստաբնի նկատմամբ, զոհերի հրազատների նկատամբ, վարորդների նկատմամբ։ Քաղաքացին ապահով չէ ո՛չ սահմանին, ո՛չ երկրի ներսում։ Երկրում հանցագործությունների թիվը բազմապատկվել է, ու քանի որ ոստիկանության ուշքումիտքը միտինգ ցրելով փող աշխատելն է, հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, սղացնում են մարդկանց վրա։

Ասենք քաղաքացին էս ամեն ինջից պլստաց, հետո այլ խնդիրների է բախվում․ շատացել են մարդկանց գույքի, ֆինանսների հափշտակությն դեպքերը․ չկա օր, որ ինտեռնետի միջոցով խաբելու տասնյակ դեպքերի մասին չիմանանք։ Մեկ էլ կարդում ենք՝ մեքենա է գնել, գցել են, նոտարական կեղծ թղթերով տասնյակ բնակարաններ են իրենցով արել, մարդկանց անուններով վարկեր են ձևակերպել։ Ֆոտոշոփի նոր հնարավորություններով, մարդանց մերկ լուսանկարներ են պատրաստում ու շանտաժով հափշտակում գումար․ երեկ կարդացինք՝ հանցավոր խումբը 30 անձից հափշտակել է 22 մլն դրամ և գույք կամ կարդացինք՝ WhatsApp-ով ներդրում կատարելու առաջարկ է արել ու հափշտակել գումար, «Ֆեյսբուք»-ում կեղծ հաշիվներ են բացել ու մարդկանց խաբել, հափշտակել գումար։ Չեմ խոսում բնակարաններից գողությունների մասին, որոնք ահռելի ծվալների են հասել ու մեքենաներից գողությունների մասին։

Ոստիկանությունը էս ամենը չի կարողանում բացահայտել, էնքան բացահայտ է այդ չբռնել-չպատժելը, որ քեզ մոտ տպավորություն է՝ ոստիկաններն ու հանցագործները համագործակցում են։ Ի՞նչ է նշանակում հանցագործությունների նոր ձևեր են, կատարելագործվում են, չենք կարողանում, է դուք էլ կատարելագործվեք։ Բա մեռաք պարտքեր վերցնելով, գրանտներ վերցնելով, պետբյուջեն ձեզ վրա ծախսելով, ո՞նց է լինում, որ դուք պետության բյուջեն մսխում եք, հանցագործությունները կարողությունները զարգացնում են, դուք՝ նվազեցնում։ Ընդ որում, հանցագործներն էլ կառավարությունն էլ իր իր գործունեութունը կազմակերպում են հպարտ քաղաքացու ու հերոս հարկատուի հաշվին։ Ոստիկանությունը էնքան թույլ է, հանցագործներն էնքան են հզորացել, որ անգամ ոստիկանության անունից են գումար շորթում։ Ոստիկանությունն ասում է՝ մեր անունից հաղորդագրություններ են տարածում, կեղծ է։ Բա դուք իսկի ձեր հետ կապվածը չեք կարողանում բացահայտել։

Այսինքն՝ ոստիկանները լավագույն դեպքում կարող են զգուշացնել, ուրիշ բան անել չեն կարող։ Ու չի կարող կառավարությունն ասել՝ թող զգույշ լինեն՝ չխաբվեն։ Խաբվել են՝ գնա կանգնիր կողքները, բացաայտիր։

Եթե բախտդ բերի, ժողովուրդ ջան, ու էս ամենից պլստաս, ուրեմն հաստատ անվտանգ չես սրանց՝ ամեն օր աճող հարկերի, տուրերի ու տուգանքների ձեռքին, վերջը մի ճար գտնում են քեզ կպնելու, վնասելու համար։

Կարդում եմ՝ խորհրդարանական լսումներ տեղի կունենան հանրային աղմուկի վերաբերյալ։ Այո, լավ եք անում, բա հանրային էս վտանգավոր միջավայրի մասի՞ն ինչ կասեք։ Կրկնում եմ՝ ամեն տեղ է անվտանգության ամենացածր մակարդակ։ Կան վայրեր, որոնք ամբողջությամբ, 100 տոկոսով գտնվում են պետության հոգածության տակ․ օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները․ երեկ բանտում գրանցվել է այս տարվա 6-րդ մահը։ Տարվանից ընդամենը 2,5 ամիս է անցել ու 6 մահ՝ բանտերում, հիմնականում՝ ինքնասպանություն։ Բանտում գտնվողը պետության պաշտպանության տակ է ու եթե այնտեղ սպանվում է, ուրեմն կառավարությունը թերացել է, չկա։

Օդի ամենակեղտոտ մակարդակն է Երևանում, այսինքն՝ առողջության անվտանգություն չունենք Երևանում ապրողներս․ վաղը պարզվելու է, որ պարենային անվտանգությունն էլ է ցածր մակարդակի վրա, որը անվտանգություններից ամենակարևորներից մեկն է։ Սրանց ԱԽ քարտուղարն արդեն հացը բրնձով փոխարինելուց է խոսում։ Հայաստանից նախորդ տարի գարնանը տարածքներ հանձնեցին թշնամուն, կարդացի՝ Կիրանցում նախորդ տարի 40 հեկտար աշնանացան էին ցանել, այս տարի՝ 7։ Բա դա պարենային անվտանգության թուլացման մասին է։

Եթե որևէ բան կախված է Հայաստանի այսօրվա կառավարության հետ, ուրեմն անվտանգություն բառի մասին մոռացիր․ ընդ որում, հայերի հետ կապված ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս պետք է ակնկալիք չունենաս։ Երուսաղեում հարձակվում են հայկական թաղամասի վրա, հայերի բիզնեսների վրա, Նիկոլի կառավարությունը գոյություն չունի։ Բելառուսում բռնում են հայ բլոգերի, ուզում են Ադրբեջանին հանձնել, Հայաստանի իշխանությունը գոյություն չունի, Սիրիայում կոտորած է, հարցնում են լրագրողները ի՞նչ կլինի հայերի հետ, Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ ես հո Նոստրադամուսը չեմ, որ իմանամ։

Էլի հիշեմ Նիկոլին, ասում էր՝ եթե անվտանգության գործում առանցքային տեղում բանակն է, ապա անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա Հայաստանում առաջին տեղում ո՞ր կառույցն է անվտանգության ապահովման։ Ոչ մեկը։ Անվտանգային միջավար չկա և ո՛չ մի տեղ, ո՛չ մի բնագավառում, ո՛չ մի իրավիճակում։ Հայաստանում անվտանգ է մեկ մարդ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ամեն ձևով անվտանգ է։ Նա անվտանգ է մնում անգամ բոլորի անվտանգությունը խաթարելու, հազարավորներին գերեզման ու Եռաբլուր պանթեոն բերելուց հետո․ կարևորը ինքը լինի անվտանգ, մնացածի վրա թքած ունեն։ Հայաստանի անվտանգությունը սրանք մի 100 տարով հետ են շպրտել։

Կարճ ասած՝ էս իմ բոլոր թվարկած հարցերով սրանք տվել են բազմաթիվ խոստումներ, թե՛ սահմանային անվտանգության, թե՛ խաղաղության, թե՛ ոստիկանության պահվածքի, թե՛ հանցագործությունների նվազման։ Բայց չի եղել։ Ինչո՞ւ․ Որովհետև էս մարդիկ ընդունակ չեն։ Ինչքան էլ լավ գաղափար, ծրագիր լինի, չեն կարող իրականացնել։ Հիմա «խեղճ հարիֆը» սահմանային անվտանգությունը չի կարողանում պահել, ոստիկաններին չի կարողանում զսպել, չի կարողանում բացահայտել  գողերին, չի կարողանում այնպես անել, որ փողոցներում իրար չսպանեն, որ մարդկանց չթալանեն զանազան միջոցներով ու հատկապես ինտեռնետով։ Ու արդյո՞ք որևէ մեկիդ մոտ հարց է առաջանում, թե ով է մեղավոր, որ մեր ժողովուրդը չունի անվտանգություն և ոչ մի տեղ։ Արդյո՞ք պատճառն այն չէ, որ նա խեղճ է ու հարիֆ։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես

Իշխանությունը, որ խոսում է խաղաղությունից, թող նախ ինքը խաղաղվի. Հայր Հովհաննես

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը «Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբն ընդգծել է՝ նախընտրական շրջանը, ըստ էության, պիտի լիներ ծրագրերի, գաղափարների, երկրի ապագայի շուրջ ազնիվ...

8 միլիարդ դոլարով չեն իրականացրել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևանում․ գետինը չե՞ք մտնում․ Ռոբերտ Քոչարյան

«Ժողովուրդ ջան, ես կառաջարկեի մի փոքր մտավոր վարժանք կատարել և պատկերացնել, թե մենք 2021 թվականի մայիս ամսում ենք գտնվում։ Գնում է քարոզարշավ, և Նիկոլ Փաշինյանն ասում է հետևյալը․ «Ժողովուրդ ջան, ձեզ սիրում եմ, սրտիկներ աջ ու ձախ։ Ես անելու...

Արտահանող ձեռնարկությունները պետք է ստանան էական աջակցություն․ Արթուր Խաչատրյան 

Եթե հրաշքով Արգիշտին ևս մեկ անգամ այս կողմերով անցներ, կասեր՝ բա ես սե՞նց պետության հիմք դրեցի, այս ո՞ւմ այս երկիրը վստահեցիք, որ հիմա վեր ա կենում ու ասում՝ մոռացեք անցյալը, մոռացեք պատմությունը, բան չասեք, որ թուրքերի դուրը չգա, վիզներդ...

Մի թողեք, որ միֆերը հաղթեն իրականությանը․ Քրիստինե Վարդանյան

  Մենք մեր անցյալից ամաչելու բան չունենք, բայց մենք այստեղ կանգնած չենք անցյալ հետ գնալու համար: Մենք այստեղ ենք ապագայի համար, մենք եկել ենք ապագա, նոր ապագա, նոր որակի պետություն ստեղծելու համար, չենք եկել անցյալի...

Իմ երեխայի և ընտանիքի կյանքը փակ աչքերով վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին․ Հռիփսիմե Եգանյան

Մեր հերոսների արյունով ողողված է այսօր Արցախի հողը, այդ հողում ոչ մեկ երջանիկ չի ապրելու, խնդրում եմ ճիշտ ընտրություն կատարեք, մենք չունենք երկրորդ շանս, կես սխալ քայլ ու մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը: Ես իմ...