Բաքվում պահվող հայերի գերիների դեմ հայտարարություն չի եղել․ Թագուհի Թովմասյան

6 Հունիսի, 2025

Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. հայ գերիների դեմ հայտարարություն չի եղել, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«2025 թվականի մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, թե իբր Լատվիայի Հանրապետության Սեյմի մի շարք պատգամավորներ փետրվարին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերաբերվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, ռազմաքաղաքական գերիներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։

Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»։

https://report.az/…/latvian-parliamentarians-push-for…/

https://sofiaglobe.com/…/latvian-mps-oppose-nomination…/

Տե´ս լուսանկար 1.

Քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանքով հանդես չեկավ այս առիթով, իսկ թեման չափազանց կարևոր է՝ հատկապես ռազմագերիների հարցում, ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, որոշեցի անձամբ պարզել ներկայացված տեղեկության իսկությունը։

Տե´ս լուսանկարներ 2, 3, 4

Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։

Լատվիայի Սեյմի պատգամավոր Էդգարս Տավարսը ի պատասխան իմ գրավոր նամակի, տեղեկացրեց, որ նման հայտարարության կամ փաստաթղթի առկայությունը բացակայում է։

Տե´ս լուսանկար 5.

Իսկ Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշեց․

«Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։

Տե´ս լուսանկար 6.

Ստացված պաշտոնական պարզաբանումները վերահաստատում են, որ այսպես կոչված «հայտարարությունը» իրականում գոյություն չունի, այն կեղծ տեղեկություն է՝ ադրբեջանական կողմի կողմից տարածված:

Հատկանշական է, որ նշյալ հայտարարությունը վերաբերել է ոչ միայն Վարդանյանին, այլև մի շարք հայ ռազմագերիների, որոնց ազատությունը և իրավունքների պաշտպանությունը մեր պետության սահմանադրական բարձրագույն պարտականություններից է։ Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չարձագանքեց այս կեղծ տեղեկատվությանը, այլև չձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ ճշմարտությունը ներկայացնելու և պետական արժանապատվությունը պաշտպանելու համար։

Ռազմագերիների հարցը չպետք է լքվի արտաքին քաղաքական օրակարգից։ Եվ հենց այդ բացը լրացնելու նպատակով եմ ձեռնարկել այս կապն ու պարզաբանումները՝ գործելով բացառապես սեփական նախաձեռնությամբ։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով։

Եվ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանել հայ գերիների հարցը: Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտեց, որ COP29-ի շրջանում է (մեկ տարի առաջ) քննարկվել գերիների հարցը՝ անպտուղ:

https://youtube.com/shorts/hvN4YpTalC0?si=trj4uUxbJsLEAitN

Հ.Գ. Շնորհակալ եմ Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանին՝ այս հարցում ինձ հետ միասին հետևողական լինելու համար»,- նշել է Թովմասյանը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...