Թագուհի Թովմասյանը դատի է տվել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին

1 Հոկտեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Աննա Շիլաջյանին։

Հայցով Թովմասյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին՝  հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել վիրավորանք համարվող արտահայտությունների համար, ինչպես նաև՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։   Հովհաննիսյանը պետք է հրապարակավ հայտարարի հետևյալ տեքստը․ «Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին նրան «անբարո» անվանելու, Թագուհի Մանվելի Թովմասյանին ուղղված հետևյալ բովանդակությամբ առաջարկի համար, այն է ՝ «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք՝ չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար: Իսկ հերքում Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանի այն հայտարարության համար, թե ինքը Հյուսիսային պողոտայում չորս տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող։  Միևնույն ժամանակ, Թովմասյանը պահանջում է փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով, որից 3 մլն դրամը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 6 մլն-ը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...