ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին, նշեց.
«ՊՆ-ն պետք է ինքը հետաքրքրված լինի՝ ճիշտ ինֆորմացիա տալու: ՊՆ-ն ասաց, որ անկանոն կրակոցներ են, որոնք չունեն նպատակներ: Բայց ես քիչ առաջ եմ խոսել Խնածախ, Վաղատուր գյուղերի համապատասխան մարմինների՝ մեր մտերիմների հետ, որոնք ասում են՝ այդ կրակոցները գյուղի վրայով են անցնում, այսինքն՝ դեպի մեր կողմն են: Դա նշանակում է, որ այդ ինֆորմացիան պետք է հստակ տրվի: Ես կարող եմ ասել, որ ՊՆ-ն ճիշտ ինֆորմացիա չի տալիս»:
Մանրամասն՝ տեսանյութում։