Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է. Գառնիկ Դավթյան

31 Մարտի, 2025

Գառնիկ Դավթյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի բան ասեմ՝ մտիկ արեք

2018-ից հետո #հայկական շատ տարածքներ հանձնվեցին թշնամուն՝ Նախիջևանի ուղղությամբ նեյտրալ մեծաթիվ տարածքներ, Արցախը, Սյունիքի Սև լիճը ու հարակից բարձունքները, Սյունիքի հարավ-հյուսիսի սահմանային բազմաթիվ տարածքներ, ռիսկի տակ դրվեց բազմաթիվ ընտանիքների կյանքեր, Ջերմուկի հարակից բարձունքներ, Գեղարքունիքի մարզի հարավային հատվածից բարձունքներ, Տավուշի մարզից գյուղեր և էլի՛ բարձունքներ, իսկ հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐՆԵՐԻՑ.

Հայաստան-Թուրքիա սահմանից չի զիջվել ոչինչ, կհարցնեք , ինչո՞ւ. պատասխանեմ, որովհետև Թուրքիայի դեռևս ուղիղ հայտարարություններ ԴԵՌ չեն եղել։

Հաշվի առնելով, որ «Թուրքիայի Ազգային Ուխտը» քաղաքական առումով առաջնահերթություն է, ինչի մասին վկայում են Սիրիայի և Իրաքի տարածքների օկուպացիան, կարող եմ հստակ պնդել, ու եթե #նիկոլը մնա, ապա Հայաստանի արևմտյան տարածքներ են հանձնվելու Թուրքիային։

Ու պատահական չեն ոչ Գյումրի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ուժերի գերլարումը, ոչ վերջին մի քանի ամսում #հողատուի ակտիվ հայտարարությունները Թուրքիայի հետ սահմանը բացելը, և ոչ էլ «Խաղաղության պայմանագրի պատրաստ» լինելը։

Իսկ վերջում կարող ենք հստակ պնդել, որ, այո, Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է։

 

Նմանատիպ նյութեր

Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը

Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։ Ինչպես դեպքի...

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...