Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան». Վարդան Ոսկանյան

7 Հունիսի, 2025

«Մինչ Բաքվի բարբարոսկան վարչախումբը նունիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա շարունակում է.

«Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի, այլ օղուզ։

Պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական  «Օղուզ Յուրդու» տարբերակը»։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...